Հարցնում ենք՝ ինչու այս մարդուն չեք հարցաքննում, քննչական խմբի ղեկավարը ասում է՝ մտավախություն ունենք, որ հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի պաշտպան
«Ներկայացված են քրեական գործի ծավալուն նյութեր, որևէ մի փաստական տվյալ, հիմք չկա, որ այդ գործը կապ և առնչություն ունի Սամվել Կարապետյանի հետ։ Իրականում գործ ունենք բացարձակապես քաղաքական հետապնդման հետ»,- ասուլիսում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Ըստ նրա, այս քրեական գործն այն բացառիկ գործերից մեկն է, որի դեպքում պաշտպանական կողմը թերևս կարողացել է պաշտոնապես հասնել նրան, հիմնավերել, ապացուցել, որ վարույթ իրականացնող մարմինը ձեռք է բերում բացառապես շինծու ապացույցներ։
«Հարցադրմանը՝ այս մարդուն, այն մարդու ինչո՞ւ չեք հարցաքննել, մեզ տրվող պատասխանը շատ ուղիղ է ու դիպուկ՝ չենք հարցաքննել, որովհետև մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա։ Այդ հայտարարությունն արել է կոնկրետ քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը»,- ասաց Ա.Ֆերոյանը։
Նա ընդգծեց, որ այս գործով գործ ունեն խայտառակ ապօրինությունների հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար