Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը

Ինքնիշխանությունից խոսող իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, նշել, որ դեկտեմբերի 15-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում, մասնակցելու Եվրամիության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Թե ի՞նչ են քննարկելու այդ հանդիպմանը և ի՞նչ ձևաչափով է անցկացվելու, Հայաստանի ԱԳՆ-ն, բնականաբար, չի հայտնել։

Փոխարենը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ուշագրավ բացահայտում է արել, ըստ որի, որ դեկտեմբերի 15-ին Արտաքին գործերի խորհրդին ընդառաջ արտգործնախարարները նախաճաշի ընթացքում ոչ պաշտոնական փոխանակում կունենա։ Արարատ Միրզոյանի հետ, այսինքն՝ Արարատ Միրզոյանը ոչ թե ԵՄ նախարարների ձևաչափով հանդիպմանն է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշելու։ Իսկ Լատվիայի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ նախաճաշի շրջանակներում քննարկվելու են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունները։

Այսինքն՝ Արարատ Միրզոյանը Հայաստանի ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը, խորհրդարանական ընտրությունները քննարկելու է Եվրամիության հետ։ Հիշեցնենք, օրեր առաջ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները հայտնեցին,  թե 15 միլիոն եվրո են հատկացնում Հայաստանին՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Եվ այժմ էլ քննարկում են հայաստանյան ընտրությունները արտգործնախարարի հետ։

Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ներքին գործերին միջամտելու կոպիտ քայլ, որին իշխանությունները ոչ միայն չեն հակադարձում, այլև իրենք են նախաձեռնում և իրականացնում։ Նման պարագայում այսպիսի իշխանությունը պետք է որ անելիք չունենար հայաստանյան քաղաքական դաշտում, բայց շարունակում է իր դավաճանական ընթացքը՝ զիջելով ՀՀ ինքնիշխանությունը։ 

Նինա Մանուկյան