Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում
Team Telecom Armenia-ն, շարունակելով ընդլայնել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը Հայաստանում, հերթական կենտրոնն է բացել Տավուշի մարզում՝ Բագրատաշենում (հասցե՝ Բագրատաշեն՝ 15-րդ փողոց, 65): Team-ի նոր մասնաճյուղը բաց է ամեն օր՝ 09:00-20:00-ն:
Հայաստանի և Վրաստանի սահմանում տեղակայված վաճառքի և սպասարկման կենտրոնի այցելուները հնարավորություն ունեն մեկ վայրում ձեռք բերելու Team-ի ծառայությունների ամբողջական փաթեթը՝ բջջային կապ, ինտերնետ ծառայություններ, ինչպես նաև ծանոթանալու նորագույն սարքավորումների և աքսեսուարների լայն տեսականուն։ Սպասարկող թիմը պատրաստ է արագ և անհատական մոտեցմամբ աջակցելու բոլոր հաճախորդներին՝ օգնելով ընտրել իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ ու սարքավորումներ։
«Ամեն օր մեր հաճախորդներին ավելի մոտ լինելն ու ծառայությունների տրամադրման հարմարավետությունն ապահովելը մեր աշխատանքի հիմքում է: Այս նոր կենտրոնի տեղակայումը հնարավորություն կտա ոչ միայն համայնքի բնակիչներին ապահովել մեր ծառայություններով և սարքավորումներով, այլև հարևան Վրաստանից Հայաստան այցելող մեր հյուրերին և Վրաստան մեկնող մեր հայրենակիցներին՝ անմիջապես սահմանին տրամադրելով կապի ծառայությունների ամբողջական փաթեթ, ռոումինգ և անհրաժեշտ կարգավորումներ»,-ասում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:
Վաճառքի և սպասարկման նոր կենտրոնի բացմամբ Team-ի մասնաճյուղերի քանակը ամբողջ Հայաստանում հասել է 80-ի: Դրանց հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը