Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում

Հենց Հայաստանի իշխանություններն են խնդրանքով դիմել Եվրամիությանը՝ օգնություն ցուցաբերելու հիբրիդային հարձակումների կամ, ավելի ճիշտ, Ռուսաստանից սպասվող ազդեցության դեմ պայքարելու համար։ Այդ մասին Բրյուսելում պարզ հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ մանրամասներ ներկայացնելով, թե ինչ են քննարկել Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երեկ կայացած հանդիպմանը։

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ, խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել ենք Մոլդովային»,– հայտարարել է Կալասը։ Միրզոյանը տեղում որևէ կերպ չի արձագանքել Կալասի հայտարարություններին, բայց ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը փորձել է մեղմել Կալասի հայտարարության հետևանքները։ «Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ, համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ Գործընկերության զարգացմանը զուգահեռ, դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ»,– ասել է Անի Բադալյանը։

Բայց որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն ցրել ծանր տպավորությունը, փաստ է, որ Հայաստանի իշխանություններն իրենք են ոտնահարում երկրի ինքնիշխանությունը, ավելին, դիմում ուժային բևեռներից մեկին՝ խնդրելով միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Ավելորդ է ասել՝ ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ սեփական ռազմավարական դաշնակցի դեմ փաշինյանական իշխանությունը դրսից տղա է բերում։ Իսկ այն, որ մոլդովական սցենարը փորձելու են կիրառել նաև Հայաստանում, որևէ մեկի մոտ վաղուց այլևս կասկածներ չի հարուցում։

Հայաստանի իշխանությունները փորձելու են ճնշել թե ընդդիմադիր կուսակցություններին, թե ընդդիմադիր մամուլին, իսկ դրա համար Եվրամիության երկակի ստանդարտները օգտագործվելու են ամբողջ թափով, և Արևմուտքն էլ աչքերը փակելու է Հայաստանի իշխանությունների կատարած բոլոր ապօրինությունների վրա։

Տաթևիկ Բադալյան