Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը

Ucom-ն ամփոփում է 2025 թվականը՝ ներկայացնելով հաճախորդների լավագույն փորձառության ապահովման և շարունակական նորարարությունների ուղղությամբ գրանցված արդյունքները։ 

2025 թվականին, որպես կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր,

Ucom-ը շարունակել է ակտիվ թվային փոխակերպման ռազմավարությունը՝ գրանցելով մի շարք առանցքային ձեռքբերումներ, այդ թվում՝ ամենալայն 5G ծածկույթի ապահովումը։  

Նպատակ ունենալով հաճախորդների համար ձևավորել միասնական և հարմարավետ թվային էկոհամակարգ՝ Ucom-ը հաստատել և խորացրել է ռազմավարական համագործակցություններ ոլորտի առաջատար ընկերությունների՝ Nokia-ի, MediaKind-ի և Cerillion-ի հետ։ Այդ համագործակցությունների արդյունքում հիմք է դրվել արհեստական բանականության ներդրմանը՝ հաճախորդների հեռահար սպասարկման ծրագրային լուծումներում, գործարկվել է Uplay ժամանցային հարթակը, ինչպես նաև մեկնարկել է հաշվարկային համակարգի թվային վերափոխման գործընթացը։  

Լայնածավալ տեխնիկական աշխատանքների շնորհիվ 5G ցանցն արդեն գործարկված է 48 քաղաքներում և ավելի քան 600 բնակավայրերում, գլխավոր մայրուղիներում և սահմանային անցակետերում՝ կայուն շարժական կապը հասանելի դարձնելով բնակչության 94.5 տոկոսի համար։ 

Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրերը՝ Ucom-ը ներկայացրել է Uplay-ի՝ նորարարական հեռուստատեսային (TV) և մեդիա հարթակը, որը վերափոխում է ժամանցի ոլորտը Հայաստանում։ Uplay նոր TV և մեդիա հարթակում մեկ օգտահաշվով կարելի է ծառայությունից միաժամանակ օգտվել մինչև 5 սարքով։ Բացի առաջարկվող ավելի քան 200 հեռուստաալիքներից, որոնք միավորված են թեմատիկ փաթեթներում, Uplay-ը ներառում է հայկական և միջազգային ֆիլմերի հարուստ տեսադարան։ 

Կայանների արդիականացման գործընթացին զուգահեռ շարունակել է աճել և ընդլայնվել Ucom-ի ֆիքսված կապի ցանցը 2025 թվականին արագ և որակյալ տան ինտերնետի և հեռուստատեսային ծառայությունները հասանելի դարձան նաև Եղվարդ քաղաքի և Երևանի ևս չորս  թաղամասերի բնակիչներին։ Արդյունքում, 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով Ucom-ը պահպանել է առաջատար դիրքը ֆիքսված ինտերնետ կապի շուկայում՝ գրանցելով բաժանորդների 40 տոկոս և եկամուտների 73 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Ընկերության Ֆիքսված կապի շուրջ 144 000 բաժանորդների գերակշիռ մասը՝ ավելի քան 75 տոկոսը, արդեն օգտվում է ժամանակակից լուծումներով կոնվերգենտ ծառայություններից՝ գնահատելով միասնական  փորձառության հարմարավետությունը։ Նույն ժամանակահատվածում շարժական կապի բաժանորդների թիվն աճել է 7 տոկոսով 2024 թվականի 3-րդ եռամսյակի համեմատ՝ հասնելով 754515-ի։ 

Ընկերության շահույթը՝ նախքան մաշվածության, տոկոսային ծախսերի և շահութահարկի նվազեցումը (EBITDA) կազմել է 13 մլրդ 813 մլն դրամ՝ 2025թ.  հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։ Ընկերության EBITDA մարժան նույն ժամանակահատվածի համար կազմել է 46 տոկոս:

«2025-ը մեզ համար դարձավ բեկումնային տարի։ Մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք ոչ միայն ապահովել ամենալայն 5G ծածկույթի ներդնումը, այլև հաստատել նոր համագործակցություններ, որոնք Հայաստան են բերում ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն միջազգային ստանդարտները։ Տեխնոլոգիական առաջընթացը ենթադրում է նաև նոր պատասխանատվություն՝ մատուցելու առավել որակյալ կապ և առավել անհատականացված փորձառություն՝ մեր յուրաքանչյուր բաժանորդին։ Մենք շարունակելու ենք խթանել նորարարությունները՝ նպաստելով Հայաստանի թվային զարգացմանը և մրցունակության բարձրացմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

2025 թվականին Ucom-ն ստացել է ISO 37001 և  ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագրեր՝ կոռուպցիայի և կաշառակերության հակազդման և համապատասխանության կառավարման ոլորտներում։  Սա վկայում է ընկերության հետևողական քայլերի մասին՝ ուղղված օրինականության, էթիկայի և թափանցիկության սկզբունքներին համապատասխան գործելակերպի հաստատմանը։

2025 թվականին Ucom-ը՝ իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր իր հիմնական ռազմավարական ուղղություններով՝ «կանաչ» նախաձեռնություններ, տեխնոլոգիական նորարարություններ և երիտասարդների ու համայնքների զարգացում։  

2026 թվականին Ucom-ը կշարունակի սահմանել  զարգացման նոր նշաձող՝ զարգացնելով ցանցերը, ընդլայնելով կրթական ու համայնքային նախաձեռնությունները և ներդնելով տեխնոլոգիական լուծումներ, այդպիսով Հայաստանի բնակչության համար երկարաժամկետ զարգացում և կայուն ծառայությունների մատչելիություն և Հայաստանի թվային ապագայում շարունակական ներդրում ապահովելու համար։