Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է, այսպես կոչված, քաստինգը, երբ պատգամավորության թեկնածու դառնալու հայտ ներկայացրած 380 անձանցից պետք է 150 և ավելի թեկնածուներ ընտրեն՝ նրանց ընտրական ցուցակում ներգրավելու համար։ Երեկ կայացած վարչության նիստում հարցաքննել են կառավարության անդամներին, Փաշինյանի խորհրդականներին, որոնք ևս հայտ են ներկայացրել ընտրական ցուցակում ներգրավվելու համար։

Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, հարցաքննությունը բոլորովին էլ հեշտ ու հանգիստ չի անցել, այլ՝ ընդհակառակը։ Ձևավորված վարչությունը, որն այժմ իրեն «Քաղպայմանագրում» տեր և տնօրեն է զգում, բավականին կոշտ հարցադրումներ է արել տարբեր նախարարների, պաշտոնյաների, ընդհուպ՝ սպառնացել մի քանիսին զրկել ընտրական ցուցակում ընդգրկվելու հնարավորությունից, բայց և այնպես Փաշինյանի հրահանգով բոլոր այդ պաշտոնյաներին հաստատել են, և առաջիկայում նրանք կլինեն ոչ միայն ցուցակում, այլև ցուցակի վերին հորիզոնականներում։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ իրենք ամենօրյա ռեժիմով են անցկացնելու այդ քաստինգը, և վարչության որևէ անդամ չպետք է բացակայի նիստերից։

Իհարկե, քպականների համար դա շատ ավելի տխուր հեռանկար է, քանի որ երեկոները հանգստի վայրերում կամ ընտանիքների հետ անցկացնելու փոխարեն ստիպված են լսել տարատեսակ կուսակիցների մտազեղումները։ Բայց և հրաշալի հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանին չլսելու դեպքում խնդիրներ կունենան անձամբ իրենք, ուստի և խելոք, հերթով-շարքով գալիս և ներկայանում են վարչության նիստերին։

Տաթևիկ Բադալյան