Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի պատասխան «Փաստ» թերթի հարցմանը, Մայր Աթոռից տեղեկացրին, որ Հայ առաքելական եկեղեցում ներկա դրությամբ կա 615 հոգևորական, որոնցից 327-ը ծառայում է Հայաստանում, 288 ը` Սփյուռքում: Սա իսկապես ուշադրության արժանի տեղեկություն է: Բանն այն է, որ քպական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն գործել, թե կան հազարավոր հոգևորականներ, որոնք ինչ-որ անհասկանալի եկամուտներ ունեն, ինչ-որ անհասկանալի կամ ոչ թափանցիկ ֆինանսավորում, երրորդը, չորրորդը: Պարզվում է՝ բուն Հայաստանում հոգևորականներն ընդամենը 327-ն են:

Դե, ֆինանսական թափանցիկության կամ թափանցիկ չլինելու վերաբերյալ Փաշինյանի ու նրա ձայնակիցների հայտարարությունները բացահայտ հերյուրանք են, ինչի մասին ոչ մեկ անգամ հայտարարվել է Մայր Աթոռի կողմից: Բայց դա մեկ այլ խոսակցության թեմա է: Այստեղ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանքներ կան: Նախ՝ ստացվում է, որ Կաթողիկոսի հրաժարականն են պահանջում հայ ժողովրդի չնչին փոքրամասնությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու իր քպականների (այն էլ՝ ակնհայտորեն ոչ բոլոր), և 615 հոգևորականից ընդամենը 10-ը կամ, «քարը տրաքի», 20-ը, որոնք անցել են Փաշինյանի ու ՔՊ-ի հակաեկեղեցական «թրի» տակով: Դե, մի 5 տոկոսը, էլի: Այսինքն, թե՛ ՔՊ-ն իր ղեկավարով, թե՛ այդ 10-20-ը որևէ իրավունք չունեն ինչ-որ բան պահանջելու: Մնացյալ 90-95 տոկոսն էլ այլ բան է պահանջում. նախ՝ որ ձեռքները հեռու պահեն Եկեղեցուց, և որ՝ եթե մեկը կա, որ հրաժարական պիտի տա, Նիկոլ Փաշինյանն է:

Մյուս կողմից՝ նմանապես պարզ է, որ Փաշինյանի կռիվը այդ 327 կամ թեկուզ 615 հոգևորականի հետ չէ: Նույնիսկ Կաթողիկոսի հետ չէ: Նրա կռիվը հենց Եկեղեցու դեմ է: Սա ևս ակնհայտ է: Ու Փաշինյանի հրահրած արշավի նկատակը հենց Եկեղեցին վնասելն է, Եկեղեցին քանդելու խնդիր ունի նա: Եվ Եկեղեցու ազդեցության ու հեղինակության դեմ է Փաշինյանի գլխավորած արշավանքը: Կա նպատակ, և նա հետևողականորեն իրականացնում է՝ թքած ունենալով հայ ժողովրդի ու հոգևոր դասի գերակշիռ մեծամասնության կարծիքի վրա:

Ի դեպ, ֆինանսների մասին: Փաշինյանի մերձավոր զինակիցները մեկ անգամ չէ, որ անհարկի համեմատություններ են արել Եկեղեցու և բիզնես-շրջանակների հետ՝ հարկերի վճարման առումով: Բայց նույնիսկ այս հարցում, պարզվում է, Փաշինյանի իշխանությունն ու քարոզիչները դիմում են մանիպուլ յացիաների: Հայ առաքելական եկեղեցին, պարզվում է, ոչ միայն օրինավոր հարկատու է, այլև խոշոր հարկատուների ցանկում է: Ու դա՝ տարիներ շարունակ: Օրինակ՝ 2024 թվականի տվյալներով, Հայ առաքելական եկեղեցին պետբյուջե է վճարել 630 միլիոն դրամ հարկ և 1000 խոշոր հարկատուների ցանկում 529-րդ է եղել, իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին ՀԱԵ-ն արդեն իսկ վճարել է 525 միլիոն դրամ: Այսինքն, ակնհայտ է, որ ոչ միայն ստահոդ են Եկեղեցու՝ ֆինանսական թափանցիկություն չունենալու մասին իշխանավորների բացականչությունները, այլև նրանք կանխամտածված մոլորության մեջ են գցում դյուրահավատ անձանց: Իրենք էլ, բնականաբար, շատ լավ տեղյակ են, որ ՀԱԵ-ն հարկերը վճարում է, որ ընդամենը 327 հոգևորական ունեցող Եկեղեցին տարեկան ավելի քան 600 միլիոն դրամ հարկ է վճարում, բայց հրապարակայնորեն ստահոդ հայտարարություններ են անում:

Սա ևս ցույց է տալիս, որ ցանկացած միջոց, ցանկացած մեթոդ կիրառվում է Եկեղեցու, նրա՝ անսասան ազդեցության ու հեղինակության դեմ: Թե ում է դա ձեռնտու, կարծում ենք՝ գաղտնիք չէ...

Հ.Գ.- Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տարածվեց տասը նիկոլական «հոգևորականների» նոր հայտարարությունը, որով կոչ են անում այսօր հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Շատերը երեկ արդեն նշում էին, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում