Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը․ նոր գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ

Վերջին ամիսներին գործող իշխանության վարքագիծը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այլևս հնարավոր չէ ներկայացնել որպես առանձին դրվագների կամ պատահական հայտարարությունների շարք։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգում եկեղեցին աստիճանաբար վերածվել է թիրախի՝ որպես ազգային ինքնության վերջին ինքնուրույն ինստիտուտ, որը չի ենթարկվում իշխանական վերահսկողությանը։ Իշխանության նպատակը ոչ միայն միջամտել եկեղեցու ներքին կյանքին, այլ պառակտել այն և ենթարկել քաղաքական կառավարման։ Այդ տրամաբանության մեջ է տեղավորվում կաթողիկոսին հեռացնելու փորձը՝ եկեղեցու գլուխ կանգնեցնելով կառավարելի հոգևոր առաջնորդի, որը կփոխանցի իշխանահաճո ուղերձներ։ Չնայած եկեղեցական հարցերը ըստ էության զուտ ներքին կառավարման ոլորտ են, գործող իշխանությունը դրանք վերածել է ճնշման գործիքի՝ նպատակ ունենալով զրկել հասարակությանը իր հոգևոր հենասյուներից և եկեղեցին դարձնել իշխող ուժի գաղափարախոսական կցորդ։

Այս գործընթացի հերթական դրսևորումը եղավ դեկտեմբերի 17-ին, երբ Նիկոլ Փաշինյանին փաստացի հավատարմություն ցուցաբերած տասը եպիսկոպոսներ հանդես եկան հայտարարությամբ՝ անցնելով բաց գործողությունների կոչի։ Հայտարարության մեջ նրանք պնդում են, թե վերջին շրջանում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հատել է այն սահմանը, որը կարող է անդառնալի վնաս հասցնել թե՛ եկեղեցուն, թե՛ պետությանը, և կոչ են անում դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվել՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստի կոչելու արդար պահանջով»։ Օգտագործված բառապաշարը, «անհետաձգելի անհրաժեշտության» շեշտադրումները և ստեղծվող աղետային ֆոնը ավելի շատ հիշեցնում են քաղաքական ակցիայի սցենար, քան եկեղեցական մտահոգության արտահայտություն։

Այս կոչին ի պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Արագածոտնի թեմը՝ տեղեկացնելով, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին։ Հայտարարության մեջ հավատավոր ժողովրդին ուղղված կոչ կա աղոթական ներկայության համար՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և Սուրբ Եկեղեցու անսասանության համար։ Այս քայլը դիտարկվեց որպես փորձ՝ սրբավայրը հեռու պահելու քաղաքական սադրանքներից և եկեղեցական կյանքը վերադարձնելու իր բնական, աղոթական հարթություն։

Կատարվածի վերաբերյալ կոշտ դիրքորոշում է հայտնել Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նրա գնահատմամբ՝ եպիսկոպոսների կոչը եկեղեցական մտահոգություն չէ, այլ իշխանական հովանավորությամբ իրականացվող քաղաքական տեխնոլոգիա՝ ուղղված ոչ թե անձի, այլ ինստիտուտի դեմ։ Նրա խոսքով՝ օգտագործվում են մեծ բառեր՝ «ազգային անվտանգություն», «պետական շահ», «գահավիժում», սակայն առանց որևէ կանոնական, իրավական կամ բարոյական հիմքի։ «Հանգստի կոչը», ըստ նրա, նույնքան «հանգիստ» է, որքան նախկինում «խաղաղ» անվանված ակցիաները, որոնք ավարտվեցին արյամբ, հազարավոր զոհերով և Արցախի կորստով։ Հակոբյանը շեշտում է, որ Մայր Աթոռի բակում կազմակերպվող «հանգիստ» արշավը կանխամտածված սադրանք է՝ եկեղեցին քաղաքական բախման մեջ ներքաշելու նպատակով։ Նրա համոզմամբ՝ պատմությունը չի մոռանում այն հոգևորականներին, ովքեր ճակատագրական պահերին կանգնել են ոչ թե ժողովրդի ու հավատքի, այլ իշխանության կողքին, և այդ էջերը միշտ մնում են սև։

Հանրային մտահոգությանը միացել են նաև հասարակական և իրավական շրջանակների ներկայացուցիչներ։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով չուղարկել Էջմիածին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, չհրահրել սադրանքներ և չխորացնել պառակտումը հասարակության ներսում։ Նա զգուշացրել է, որ նման սցենարը ուղիղ նվեր կլինի Հայաստանի թշնամիներին, որոնք հաճույքով կցուցադրեն, թե ինչպես են հայերը միմյանց դեմ կանգնում Էջմիածնի պատերի տակ։ Իր հերթին փաստաբան Արա Զոհրաբյանը նշել է, որ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները, իսկ պետությունը պատասխանատվություն է կրում բոլոր սադրիչ գործողությունների և դրանց հետևանքների համար, առավել ևս, երբ եկեղեցու ներքին գործերին միջամտելու անօրինական օրակարգը առաջ է տանում հենց վարչապետը։

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները վաղուց դադարել են լինել ներեկեղեցական քննարկման թեմա։ Դրանք վերածվել են պետական մակարդակով իրականացվող ճնշման և քաղաքական ինժեներիայի փորձի՝ ուղղված վերջին համազգային ինստիտուտի թուլացմանը։ Այսօր իշխանությունը փորձում է եկեղեցին ներքաշել քաղաքական բախման մեջ, դարձնել այն ներքին հակադրությունների դաշտ և վերջնականապես զրկել իր համախմբող դերից։

Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ճնշումների և սադրանքների պայմաններում Հայ առաքելական եկեղեցին պահպանվել է ոչ թե իշխանական կամքով, այլ ժողովրդի հավատքով։ Եվ հենց այդ հավատքն է եղել այն ուժը, որը ամեն անգամ կանգնեցրել է պետական և ազգային փլուզումը։ Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք միասնական ժամերգությունը դառնում է ոչ միայն աղոթք, այլ նաև արժեքային ընտրություն՝ լռության ու անտարբերության փոխարեն կանգնել հավատքի, ճշմարտության և ազգային արժանապատվության կողքին։ Պատմությունը կրկին գրի է առնում անուններ և դիրքորոշումներ, և վաղ թե ուշ պարզ կդառնա, թե ով կանգնեց ժողովրդի և սրբության կողքին, և ով՝ ժամանակավոր իշխանության։