Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Փաշինյանն անցել է «ռուբիկոնը». Վերջին գրոհը եկեղեցու դեմ

Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված տիրադավ եպիսկոպոսները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հավաքվել Մայր Աթոռում ու պահանջել կաթողիկոսի հրաժարականը։ Ըստ եպիսկոպոսների՝ վերջին ժամանակներում Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները այլևս հատել են այն սահմանագիծը, որով կարող են անդառնալի վնաս հասցնել թե՛ Եկեղեցուն, թե՛ Պետությանը և թե՛ հավատավոր ժողովրդին։ «Եկել է ժամանակը, որպեսզի մենք՝ հոգևոր դասը և հավատացյալները, կարողանանք անկեղծ լինել միմյանց հետ և խոստովանել, որ անցնող տարիների ընթացքում մեր ձայնը ոչ միայն լսելի չի եղել Եկեղեցում, այլև որևէ էական, որոշիչ ազդեցություն չենք ունեցել Եկեղեցու առաքելության իրականացման մեջ»,– նշել են նրանք։ Ըստ եպիսկոպոսների՝ Մայր Եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին։ «Պատմության առջև յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր կայացրած որոշումներով և գործերով»,– ասվում է հայտարարությունում։

Այսօր երեկոյան հավաք է լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հրաժարականի կոչ անելու պահանջով։ Կաթողիկոսին հավատարիմ թեմերն ու հոգևորականները, նաև ընդդիմադիրների մի մեծ խումբ այդ հայտարարությունից հետո որոշել են հավաքվել Մայր Աթոռում՝ հակընդդեմ ակցիայով։ Չի բացառվում, որ բախումներ լինեն։

«Փաստի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական ակցիայի համար կրկին դիմել է հին ու «սիրելի» մեթոդին։ Պետական համակարգի աշխատողների հաշվին փորձ է արվում ապահովել մասնակցություն և անհրաժեշտ թվաքանակ՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ։

Ներքին գործերի նախարարությունն էլ վաղ առավոտյան մի սպառնալիք է տարածել՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայանալիք ակցիայի և ժամերգության ֆոնին «հորդորել զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»։ «Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,– ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։ Փաշինյանը, փաստացի, անցել է «ռուբիկոնը» ու հենց այսօր գնում է վճռական գործողությունների։ Թե ինչպես կպատասխանի հանրությունը, պարզ կլինի երեկոյան։

Աննա Մարգարյան