Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Օվերչուկն իր հետ զգուշացումներ է բերել Երևան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ ժամանել է Երևան, մասնակցել տնտեսական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում նաև որոշ փաստաթղթեր են ստորագրվել նրա և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա․ ըստ ամենայնի, Փաշինյանը չի ցանկացել հանդիպել Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Վերջինս, հիշեցնենք, օրեր առաջ բավականին կոշտ զգուշացումներ էր արել Հայաստանին՝ նշելով, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև, քանի որ երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է։

Օվերչուկը նաև զգուշացրել էր, թե ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց՝ հաշվի առնելով մի քանի էական գործոններ։ Հենց այդ գործոններն էլ երեկ ներկայացրել է Երևանում՝ փակ հանդիպումներում։ Մասնավորապես, Օվերչուկին Հայաստան են գործուղել՝ Հայաստանի գործող իշխանություններին պարզորոշ հասկացնելու, որ եթե պաշտոնական Երևանը շարունակի նույն քաղաքականությունը, ապա այդ «ինչ-որ պահը» շատ ավելի շուտ կհասնի, քան պատկերացնում է Փաշինյանի թիմը։ Մասնավորապես, Հայաստանից սպառնացել են տնտեսական լուրջ պատժամիջոցներով, ինչպես նաև լրջագույն խնդիրներով, այդ թվում՝ ռուսական մասնավոր բիզնեսը Հայաստանից հեռացնելու, գյուղատնտեսության և էներգետիկ ոլորտներում էլ խնդիրներ հարուցելու խոստումներով՝ խոստումներ ու սպառնալիքներ տալով։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատասխան է տվել փոխվարչապետը Ռուսաստանի իր գործընկերոջը։ Բանն այն է, որ պաշտոնական Երևանն այլևս հետդարձի հնարավորություն չունի, անդառնալիորեն խրվել է Միացյալ Նահանգների ու Եվրամիության ճահիճում և պարզապես ձգձգում է հնարավոր հետևանքները՝ գոնե առնվազն մինչև խորհրդարանական ընտրությունները, որից հետո կկարողանա բացեիբաց դիմադրության մեջ մտնել Ռուսաստանի հետ։

Սոնա Գալստյան