Ադրբեջանից Հայաստան բենզինը սկսեց «հոսել»
Ադրբեջանից Հայաստան Վրաստանի տարածքով նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 երկաթուղային վագոն այսօր կուղղվի դեպի Հայաստան՝ համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության։ Նշվում է, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներով։
Դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ դեկտեմբերի 5-ին Թբիլիսին իր գործընկերներից դիմում է ստացել Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման վերաբերյալ. «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղիներին» հանձնարարվել է անհապաղ իրականացնել երկաթուղով միանվագ, լիովին անվճար բեռնափոխադրում»։ Մեկանգամյա ակցիան ընդամենը գովազդ և քաղաքական PR , հետագայի համար Թբիլիսն պահանջում է 92 դոլար՝ մեկ տոննայի համար։
Եվ դա է պատճառը, որ ադրբեջանական մեդիան այս օրերին կոշտ քննադատում է վրացիներին։ Մեր տեղեկություններով, Վրաստանից կախվածությունը նվազեցնելու համար Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են Ղազախ–Իջևան մայրուղին վերագործարկելու, հետագայում էլ երկաթուղու հարց լուծելու հնարավորությունը՝ այդկերպ հաղթահարելու Վրաստանի դիմադրությունը։ Հենց դա է պատճառը, որ Վրաստանը նեղսրտել է, ապաշրջափակումից հետո նրա ազդեցությունը Հայաստանի վրա նվազելու է, փոխարենը կաճի Ադրբեջանի՝ ավելի վտանգավոր ազդեցությունը։
Լուսինե Կիրակոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար