Երևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղ
Երևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղը՝ Արշակունյաց 33 հասցեում։
Սա պարզապես խանութ չէ, այլ ժամանակակից միջավայր, որտեղ համադրված են նորարարական մոտեցումները, դիզայներական մտածողությունն ու մասնագիտական լուծումները։ Խանութի յուրահատուկ ձևաչափը հնարավորություն է տալիս մեկ վայրում գտնել ամեն անհրաժեշտը՝ վերանորոգման, տան կահավորման և կենցաղային տեխնիկայի համար։
«Դոմուս»-ում այցելուներին սպասում են պրոֆեսիոնալ խորհրդատուներ և դիզայներներ, ովքեր պատրաստ են ուղեկցել հաճախորդներին տան ձևավորման ամբողջ ճանապարհին՝ գաղափարի ծնունդից մինչև դրա լիարժեք իրականացում։ «Դոմուս»-ի հիմնական առաքելությունն է օգնել յուրաքանչյուր հաճախորդի ստեղծել իր երազանքի տունը։
Խանութի բացումը կարևոր քայլ է շուկայի զարգացման և ոլորտի նոր չափանիշների ձևավորման տեսանկյունից։ «Դոմուս»-ը հաստատում է որակի, նորարարության և ժամանակակից մտածողության բարձր մակարդակ՝ միաժամանակ զարգացնելով ռազմավարական համագործակցություն միջազգային առաջատար բրենդների հետ։
Հատուկ ուշադրության է արժանի «Դոմուս»-ի համագործակցությունը միջազգային ճանաչում ունեցող TCL ընկերության հետ։ TCL-ը հանդիսանում է Օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկեր մինչև 2032 թվականը, ինչը ևս մեկ անգամ վկայում է բրենդի վստահելիության, տեխնոլոգիական առաջատարության և համաշխարհային մակարդակի որակի մասին։
«Դոմուս»-ում ներկայացված է TCL-ի լայն տեսականի ` նորագույն տեխնոլոգիական լուծումներով հեռուստացույցներ, սառնարաններ, և այլ ժամանակակից կենցաղային տեխնիկա, որը լիովին համապատասխանում է միջազգային շուկայի վերջին միտումներին։
«Դոմուս»-ը բաց է ամեն օր և սիրով սպասում է իր հաճախորդներին՝ առաջարկելով ոչ միայն ապրանքների լայն տեսականի, այլև լուծումներ, մասնագիտական աջակցություն և հոգատար վերաբերմունք յուրաքանչյուր հաճախորդի համար։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի