Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը

Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերիայի և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հանդիպման ժամանակ ընդգծվել է «Մետաքսի ճանապարհ – İpek Yolu» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման կարևորությունը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։

Վրաստանի Եկամուտների ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային հանդիպումը կայացել է դեկտեմբերի 17-ին։

Լրատվամիջոցը գրում է, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական մամուլում մի քանի քննադատական հոդվածներ են հրապարակվել Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ։ Դրանց թվում են՝ «Վրաստանը խաղում է խաղաղության դեմ. Բաքվի և Թբիլիսիի հարաբերություններում լարվածությունն աճում է», «Վրաստանը լսեց Զանգեզուրի քայլերը» վերնագրերով նյութերը։

Ըստ rs.ge-ի տվյալների՝ «հատուկ ուշադրություն է դարձվել սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության հետագա խորացմանը»։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Մետաքսի ճանապարհ – İpek Yolu» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցմանը, որը տարածաշրջանում տարանցիկ ներուժի զարգացման անհրաժեշտ պայման կդառնա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը ներկա են եղել Եկամուտների ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Պաատա Կիլաձեն, Մաքսային դեպարտամենտի ղեկավար Միխեիլ Չոկոշվիլին և Միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Արչիլ Դարախվելիձեն, ինչպես նաև Ադրբեջանի դեսպանատան տնտեսական քարտուղար Սամիր Աբդուրագիմովը և մաքսային հարցերով կցորդ Վուսալ Աբիլովը։