Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Վեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ Հետազոտություն

Նոր լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ վեգետարիանական կամ վեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, սակայն նրանք ստիպված կլինեն հարստացված մթերքներ կամ հավելումներ օգտագործել՝ բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերը ստանալու համար:

Համաձայն Critical Reviews in Food Science and Nutrition ամսագրում հրապարակված ակնարկի՝ բուսական սննդակարգը կարող է երեխաներին առողջական որոշակի առավելություններ տալ, այդ թվում՝ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի ավելի բարենպաստ ցուցանիշներ՝ համեմատած մսակեր երեխաների հետ:

«Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ «լավ պլանավորված և անհրաժեշտության դեպքում՝ հավելումներով լրացված վեգետարիանական ու վեգանական սննդակարգը կարող է բավարարել սննդարար նյութերի պահանջարկը և նպաստել երեխաների առողջ աճին»,— հայտարարության մեջ նշել է ակնարկի առաջատար հեղինակ, Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանի հետազոտող Մոնիկա Դինուն:

 

Հետազոտողները նշում են, որ սա մինչ օրս երեխաների բուսական սննդակարգի վերաբերյալ ամենահամապարփակ ակնարկն է, հայտնում է Euronews-ը:

Նրանք վերլուծել են 18 երկրներից մոտ 49,000 երեխաների և դեռահասների տվյալներ՝ հետևելով նրանց սննդային սովորություններին, առողջական ցուցանիշներին, աճին և սնուցման վիճակին: Ընտրանքում ներառվել են վեգետերիաններ (նրանք, ովքեր օգտագործում են կաթնամթերք և ձու, բայց չեն ուտում միս, ձուկ կամ թռչնամիս), ինչպես նաև վեգաններ և ամենակերներ:

Վեգետարիան երեխաները, որպես կանոն, ավելի շատ բջջանյութ, երկաթ, ֆոլաթթու, վիտամին C և մագնեզիում են ստացել, քան ամենակերները, սակայն ստացել են ավելի քիչ էներգիա, սպիտակուց, ճարպ, վիտամին B12, վիտամին D և ցինկ:

Վեգանական սննդակարգերի վերաբերյալ տվյալներն ավելի քիչ են եղել, սակայն միտումները նման են եղել: Ինչպես ցույց է տվել ակնարկը, վեգան երեխաների մոտ հատկապես ցածր է եղել կալցիումի սպառման մակարդակը:

Հետազոտողների խոսքով՝ բուսական սննդակարգով սնվող երեխաներին կարող են անհրաժեշտ լինել հավելումներ կամ հարստացված մթերքներ՝ մի շարք առանցքային սննդարար նյութերի դեֆիցիտից խուսափելու համար։

«Կարևոր է, որ առանց հավելումների կամ հարստացված մթերքների օգտագործման վիտամին B12-ի մակարդակը չի հասել բավարար արժեքների, իսկ կալցիումի, յոդի և ցինկի սպառումը հաճախ հավասարվել է առաջարկվող միջակայքերի ստորին սահմանին»,— ասել է ակնարկի հեղինակներից մեկը՝ Նյու Յորքի համալսարանի (ԱՄՆ) դոցենտ Ժանետ Բիսլին։

Թե՛ վեգան, թե՛ վեգետարիան երեխաների մոտ սիրտ-անոթային առողջության ցուցանիշներն ավելի լավ են եղել, քան միս ուտողների մոտ։ Վեգետարիանները, որպես կանոն, եղել են մի փոքր ավելի ցածրահասակ և նիհարակազմ. նրանց մոտ գրանցվել են մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ), ճարպային զանգվածի և ոսկրային հյուսվածքի հանքային պարունակության ավելի ցածր ցուցանիշներ։

 

Նրանց մոտ ցածր է եղել նաև խոլեստերինի մակարդակը, ներառյալ ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) խոլեստերինը՝ այսպես կոչված «վատ» կամ «ոչ առողջարար» խոլեստերինը, որը կարող է հանգեցնել զարկերակներում վահանիկների առաջացմանը:

Աշխատանքն ունի նաև սահմանափակումներ: Օրինակ՝ դժվար է ապացուցել, որ հենց երեխաների սննդակարգն է ուղղակիորեն առաջացրել նրանց առողջական ցուցանիշների տարբերությունները: Բուսական սննդակարգ ընտրող ընտանիքները կարող են տարբերվել միս ուտողներից իրենց սոցիալ-տնտեսական վիճակով կամ ապրելակերպով:

Հետազոտողները ծնողներին խորհուրդ են տալիս մանրակրկիտ պլանավորել երեխաների սնունդը, օրինակ՝ մանկաբույժների և դիետոլոգների աջակցությամբ:

Նրանք ասում են, որ ավելի շատ պաշտոնական ուղեցույցներ են անհրաժեշտ, որպեսզի բուսական սննդակարգին հետևող ընտանիքները կարողանան իրենց երեխաներին ապահովել աճի տարիներին անհրաժեշտ սննդանյութերով։

«Մենք հույս ունենք, որ այս արդյունքները ավելի հստակ ուղեցույցներ կտան ինչպես բուսական սննդակարգերի առավելությունների, այնպես էլ հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ օգնելով ավելի մեծ թվով ծնողների, ովքեր նման սննդակարգ են ընտրում առողջական, էթիկական կամ բնապահպանական պատճառներով»,- ասել է Մոնիկա Դինուն: