Ալավերդցիների առողջության հաշվին միլիոններ է դիզել. «Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը երթ է իրականացրել
«Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր՝ օգոստոսի 5-ին, խաղաղ ակցիա էր իրականացնում՝ պահանջելով, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ, «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանն արհեստական խոչընդոտներ չստեղծի Թեղուտի հանքավայրի շահագործման ուղղությամբ։ Ակցիայի մասնակիցներն ասում էին, որ ակցիան տարածաշրջանի ամենաշատ աշխատատեղերի պահպանման համար է:
«Վալերի Մեջլումյանը տապալել է Թեղուտի հանքավայրի շահագործումը, եւ 15 ամիսների ընթացքում իր աշխատակիցների միջոցով, արհեստական խոչընդոտներ է ստեղծել հանքավայրի վերաբացման համար։ Նա տապալել է Ալավերդու պղնձաձուլարանը, եւ 25 տարվա մեջ ոչ մի ներդրում չի կատարել։ Ալավերդցիների առողջության հաշվին այս մարդը միլիոններ է դիզել, աշխատող ժողովրդին վերաբերվել է իբրեւ ծառայի՝ կախվածության մեջ գցելով նրանց։ Նա տիրանալով քաղաքի կարեւորագույն օբյեկտներին՝ հասցրել է դրանք ավերակների, մասնավորապես, Ալավերդու ճոպանուղին, մարզադաշտը, կենտրոնական հյուրանոցի շենքը, եւ մի շարք այլ շինություններ։ Նա դավաճանել է սեփական տարածաշրջանը եւ ժողովրդին, եւ ինքը տեղ չունի մեր քաղաքում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցներն ասացին, որ թույլ չեն տա իրենց զրկել աշխատանքից. «Այս մարդը կործանել է մեր մանկությունն ու փչացրել մեր առողջությունը։ Մենք հիմա թույլ չենք տա, որ նույնը լինի մեր երեխաների հետ. սա կլինի մեր վերջին զգուշացումը։ Փորձում է ժողովրդին զրկել աշխատանքից»։
Խաղաղ ակցիայի մասնակիցները քայլերթ եւ ավտոերթ իրականացրին Ալավերդի քաղաքում, եւ դրանով ավարտեցին ակցիան։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հուլիսի 8-ից «Թեղուտ» ՓԲԸ– շարունակվելու է շահագործվել։ Որոշումից հետո ամբողջ ծավալով մեկնարկել է աշխատանքները:




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-ից