Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Ո՞վ է տվել հրամանը. Голос Армении

Golosarmenii.am-ը գրում է․

2023 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը քաղաքական գործունեության հայտ էր ներկայացրել։ Անմիջապես սկսվեցին «Ճակատ» անվամբ շարժման ձևավորման աշխատանքները։ Երևանի Հյուսիսային պողոտայում բացվեց շտաբ։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ այս իրադարձությունները ստիպել են Փաշինյանին շտապ կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպան, պաշտպանության նախկին նախարար, գեներալ Վաղարշակ Հարությունյանի հետ՝ պարզելու, թե որ ուժերն են կանգնած Կարապետյանի հետևում, ով է նրան խորհուրդ տվել քաղաքական շարժում նախաձեռնել։

ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԿՈՆԿՐԵՏ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԻՇԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ չի ենթարկվել 2021թ.մայիսի 12-ին Սյունիքի տարածք ներխուժած ադրբեջանցի օկուպանտների վրա չկրակելու հրամանին: Ներխուժումից հետո տևական ժամանակ Փաշինյանը հերքել է, որ չկրակելու հրամանը եղել է իրենից: Կարապետյանը վերջակետ դրեց այդ ամենին, սակայն 2023 թվականին Հայաստանում լայնածավալ շարժում նախաձեռնելու նրա փորձերը հաջողությամբ չպսակվեցին։  Հուսախաբ արեցին նրանք, ում նա վստահել էր Երևանի գլխամասային գրասենյակում կազմակերպչական գործունեությունը։ Ինչ-որ բան ստիպեց այդ մարդկանց կոնֆլիկտի գնալ գեներալի հետ և խափանել շարժումը։  Կարապետյանը, ի հակառակ իր խոստումներին, Հայաստան չվերադարձավ, հասարակական նախաձեռնությունը կասեցվեց սկզբնավորման փուլում։

2023 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ օկուպանտների վրա չկրակելու հրամանի վերաբերյալ Կարապետյանի փաստարկները չկարողացան հերքել ՔՊ խմբակցության պատգամավորները։  Այն ժամանակ շատերը տարակուսում էին Կարապետյանի անսպասելի բացահայտումներից, չէ որ պաշտոնաթող գեներալը կարող էր հանգիստ ապրել Ռուսաստանում, սակայն անսպասելիորեն նախընտրեց բացահայտումներով հանդես գալ, երբ բոլորը մոռացել էին նրա մասին։  Բոլորին է հայտնի, որ ստանձնելով պաշտպանության նախարարի պաշտոնը՝ Կարապետյանը հայտարարություն է արել, որ ՀՀ պետական սահմանը խախտելու ցանկացած ոտնձգություն հակահարվածի է արժանանալու: Սա ևս մեկ անգամ հաստատեց այն ենթադրությունը, որ մինչև նրա պաշտոնը ստանձնելը՝ սկսած 2021 թվականի մայիսի 12-ից, գործել է չկրակելու հրաման։  Այս առնչությամբ պատգամավորական ուղիղ հարցին Փաշինյանը, հիշեցնեմ, ԱԺ ամբիոնից պատասխանեց, որ նման հրաման կարող էր տալ միայն դավաճանը:

Բոլորովին վերջերս Կարապետյանի դեմ մեղադրանքներ են առաջադրվել ռիկոշետով. գեներալին մեղադրել են այն բանում, որ նա է 2021թ. մայիսի 12-ին օկուպանտների վրա չկրակելու հրաման տվել, բայց չէ որ 2018թ. Ապրիլին, իշխանությունը զավթելու արշալույսին, Կարապետյանը, որը 2016թ. ԶՈՒ-ից հեռացվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով, ամեն ինչ արել էր նոր իշխանության կապերը ՌԴ ռազմական էլիտայի հետ հարթելու համար։

Մեղադրանքում գուշակվում է Փաշինյանի ձեռագիրը։ Նա միշտ պատասխանում է իր հասցեին հնչած մեղադրանքներին ու հարձակումներին։  Երբեմն նա տարիներով հետաձգում է իր պատասխանը, բայց միշտ պատասխանում է: Այդպես եղավ նաև այս անգամ. գեներալին մեղադրեցին մի բանի մեջ, որը նա չէր արել և չէր կարող անել։ Սյունիք, առանց մի կրակոցի, զավթիչների ներխուժման պահին Կարապետյանը զբաղեցնում էր Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։  Նա չէր կարող անցնել պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի «գլուխների վրայով» ու հրաման տալ չկրակել օկուպանտների վրա։ Հուլիսի 20-ին նա նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ հետո դարձավ նախարար, սակայն այդ պաշտոնում մնաց ընդամենը մի քանի ամիս։

ՉԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ ԽԱԽՏՎԵԼ Է ՄԻԱՅՆ 2021 Թ․ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՄԵԿՕՐՅԱ ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պետական սահմանի 5 ուղղություններով ադրբեջանցիների առաջխաղացման փորձի ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր այդ հրամանը գործում է մինչ օրս։  Փաշինյանը նախ հայտարարեց, որ չի կռվելու Սև լճի 30 տոկոսի համար, որ Լեռնային բարձունքներում, որտեղ կես տարի ձյուն է, մեզ դիրքեր պետք չեն, իսկ հիմա վստահեցնում է, որ ադրբեջանցիների կողմից 3 մարզերի տարածքների մի մասը օկուպացնելու հարցը լուծվելու է դելիմիտացիայի գործընթացում։

Այն, որ Կարապետյանը ոչ վաղ անցյալում Փաշինյանին մեղադրել էր այն բանում, որ 1999 թվականին նա հավաքագրվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից, արդեն հաղորդվել էր նախորդ հրապարակումներում, ուստի չենք կրկնվի։  Միայն նշենք, որ ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները և Փաշինյանն ինքը լռել են այս հարցի վերաբերյալ: Մեր կողմից համոզված ենք, որ ցանկացած հերքում անհեթեթ կթվա, եթե հիշենք այն ջանքերը, որ 2018 թվականին այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլզը գործադրեց, որպեսզի Փաշինյանը մայիսի 8-ին երկրորդ փորձից կարողանա ստանձնել վարչապետի պաշտոնը:

Ինքը՝ Միլզը, ՀՀ-ում իշխանությունը զավթելու հաջող իրականացված հատուկ գործողությունից հետո արժաբացավ պաշտոնի բարձրացման, նրան փոխարինելու եկավ Լին Թրեյսին, որը Սյունիքում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ առանձին բանակցությունների մեջ էր հայտնվել (Փաշինյանի մասնակցությամբ)։  Նա նույնպես գերազանց է կատարել իր խնդիրները ՀՀ-ում, ինչի համար ստացել Է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։  ԱՄՆ ներկայիս դեսպան Քրիստինա Քուինն օրերս հայտարարել է «Թրամփի ճանապարհ» նախագծում Թուրքիայի առանցքային դերի մասին՝ անուղղակիորեն հաստատելով, որ խոսքը արտատարածքային միջանցքի մասին է։  Ու՞ր անհենացան հայ-ամերիկյան նախագծի մասին հայտարարությունները։

Թարգմանությունը՝ Golosarmenii.am-ից