Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

«Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%

Բալթիկ երկրներում տեղադրված արևային էներգիայի հզորության մասնաբաժինը 2021 թվականի ընդհանուր հզորության 4%-ից աճել է մինչև 26% 2025 թվականին, էլեկտրաէներգիայի շուկայի վերանայման ժամանակ հայտնել է «Լատվեներգո» ԲԲԸ ներկայացուցիչ Ռոդիկա Պրոխորովան, գրում է delfi.lv–ն։

Նա նշել է, որ Բալթիկ երկրներում արևային էներգիայի հզորության աճի տեմպը վերջին հինգ տարիների ընթացքում տարբերվել է, սակայն 2025 թվականին ամենաբարձր մասնաբաժինը գրանցվել է Էստոնիայում՝ 1,174 մեգավատ (ՄՎտ) կամ երկրի ընդհանուր տեղադրված հզորության 34%-ը, Լիտվայում այդ մասնաբաժինը կազմել է 1,718 ՄՎտ կամ ընդհանուր տեղադրված հզորության 28%-ը, իսկ Լատվիայում՝ 450 ՄՎտ կամ 13%–ը։

Լիտվան ունի Բալթիկ երկրներում ունի ամենամեծ տեղադրված հզորությունը։ Չնայած Լատվիայում արևային էներգիայի մասնաբաժինը զգալիորեն ցածր է, քան հարևան երկրներում, բայց նա վերջին տարվա ընթացքում գրանցել է աճի ամենաբարձր տեմպերը, ինչը վկայում է դրական, թեև ոչ արագ զարգացման մասին, հավելել է Պրոխորովան։

«Լատվեներգոյի» ներկայացուցչի խոսքով Լատվիայում կառուցվում են նոր հզորություններ։ Արևային էներգիայի զարգացումը բավարարում է ամռանը ցերեկային ժամերին էներգիայի պահանջարկը, ինչը նշանակում է, որ գագաթնակետային ժամերին ամենաէժան արտադրության աղբյուրը ազդում է էլեկտրաէներգիայի գների վրա։ Միևնույն ժամանակ, ամռանը ջրի ցածր հոսքը սահմանափակում է հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) զարգացումը, Բացի դա Սկանդինավյան և Բալթյան երկրներում ջերմաէլեկտրակայաններում, ատոմակայաններում և փոխանցման կայաններում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

Օրինակ այս տարվա 27-րդ շաբաթում՝ հուլիսի սկզբին, գրանցվել է Բալթյան երկրներում արևային էներգիայի ամենաբարձր արտադրությունը՝ 149 գիգավատտ-ժամ (ԳՎտժ), որը ծածկում է շաբաթական էլեկտրաէներգիայի սպառման 34%-ը։

Պրոխորովան նաև նշել է, որ արևային էներգիայի արագ աճը նաև մարտահրավերներ է ստեղծում, քանի որ արևային էներգիան բնութագրվում է սեզոնայնությամբ և տատանվող արտադրությամբ, ինչը կարող է հանգեցնել գերմատակարարման և նույնիսկ բացասական էլեկտրաէներգիայի գների։ Հետևաբար, արտադրված էլեկտրաէներգիան ավելի արդյունավետ օգտագործելու համար էներգիայի կուտակման անհրաժեշտությունը գնալով ավելի հրատապ է դառնում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]