Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից

Վաշինգտոնում ստորագրված հուշագրի շուրջ ձևավորվել է հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ վտանգավոր բառախաղ։ Խաղաղության ձգտման և տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման մասին հայտարարությունների ֆոնին կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ ամենակարևոր ձևակերպման շուրջ։ Հայկական կողմը գործընթացը ներկայացնում է որպես «Թրամփի ուղի», մինչդեռ ադրբեջանական կողմը նույնը անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Առաջին հայացքից սա կարող է թվալ տերմինաբանական փոքր տարբերություն, սակայն իրականում հենց այստեղ է թաքնված խնդրի էությունը։ Անվանումների տարբերության տակ թաքնված են ամբողջովին տարբեր քաղաքական բովանդակություն, իրավական տրամաբանություն և ուժերի հարաբերակցություն։

Վաշինգտոնյան հուշագրի գործարկման ֆոնին Հայաստանում ներքաղաքական ճնշումները գնալով խորանում են։ Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և խոսքի ազատության սահմանափակումները հանգեցրել են նրան, որ արևմտյան գործընկերները ավելի հաճախ են այցելում Հայաստան՝ փորձելով տեղում հասկանալ իրավիճակը։ Արևմուտքը բացահայտ մտահոգված է կառավարության գործունեությամբ, որը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին և իրավական պետության հիմքերին։

Եկեղեցու վրա հարձակումները, սրբազանների, եկեղեցականների, ոչ իշխանական համայնքապետերի, բարերարների, գործարարների և քաղաքական գործիչների ձերբակալությունները աստիճանաբար դառնում են միջազգային քննարկումների թեմա։ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները Արևմուտքում ընկալվում են որպես մարդու իրավունքների խախտումների համակարգված դրսևորում, ինչը կարող է լրջորեն վտանգել արևմտյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացումը և միջազգային վստահությունը Հայաստանի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարը հանդես է եկել պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման առաջարկով։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակաբար ամրապնդում է իր ռազմական ներուժը և ավելացնում սպառազինությունը։ Այս համատեքստում իշխանությունների վարքագիծը ընկալվում է որպես պետական պաշտպանունակության հետևողական թուլացում։ Քննադատների գնահատմամբ՝ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը երկիրը տանում են մի իրավիճակի, երբ այն կարող է մնալ առանց իր անվտանգությունը ապահովելու համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանական ռեսուրսների։ Չի բացառվում, որ սա ևս Բաքվի հերթական պայմաններից մեկն է, որը կատարվում է խաղաղության անվան տակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ դա ներկայացնելով որպես ազգային ինքնության «արդիականացում»։ Սակայն քաղաքական շրջանակներում լայնորեն տարածված է այն համոզմունքը, որ իրական նպատակը Ադրբեջանի պահանջների բավարարումն է՝ հատկապես Հայաստանի կողմից տարածքային հավակնություններից հրաժարվելու հարցում։ Սահմանադրական փոփոխությունները այս իմաստով դիտարկվում են ոչ թե ներքին զարգացում, այլ արտաքին պարտադրանքների իրավական ամրագրում։
Այս գործընթացների քաղաքական ենթատեքստին անդրադարձել է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով գրում է․

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների 16-րդ համաժողովում հայտարարել է, որ Թուրքիան առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգված և մշտական երկխոսության միջոցով։ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունները դիտարկել ոչ թե որպես ինքնուրույն օրակարգ, այլ որպես հայ-ադրբեջանական գործընթացից ածանցյալ ուղղություն։ Այլ կերպ ասած՝ Երևանի հետ հարաբերությունների իրական կարգավորումը Անկարան պայմանավորում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ՝ Բաքվի առաջարկած մոդելով։ Էրդողանի կողմից հիշատակված «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ-թուրքական հարաբերությունների ինստուցիոնալ կամ բովանդակային առաջընթաց։ Ավելի հավանական է, որ խոսքը վերաբերում է ցուցադրական և սահմանափակ նախաձեռնությունների, որոնք միտված են Հայաստանի գործող իշխանության՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, ներքաղաքական և նախընտրական դիրքերի ամրապնդմանը՝ արտաքին «առաջընթացի» իմիտացիայի միջոցով։ Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»։ Սակայն սա միակողմանի չէ՝ Էրդողանը նույնպես շահագրգռված է կոնկրետ օգուտներով (օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի բացումով)։ Ավելի շուտ սա փոխադարձ շահ է, քան միայն Փաշինյանի ներքին քաղաքականությանը օգնելու միտում։ Խաղաղության մասին հնչող հայտարարությունների ներքո Թուրքիան շարունակում է գործել կոշտ փոխկապակցման տրամաբանությամբ, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես վերահսկվող գործընթացի օբյեկտ»։

Այս ամբողջ պատկերը թույլ է տալիս ձևակերպել մեկ հիմնական եզրակացություն․ Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից ամենաշատը տուժում է հենց Հայաստանը։ Տուժում է պետական ինքնիշխանությունը, անվտանգության համակարգը, քաղաքական բազմակարծությունը և ազգային ինստիտուտները։ Խաղաղության խոստումների ներքո ձևավորվում է մի իրականություն, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե ազգային շահերի, այլ արտաքին կենտրոնների պահանջների տրամաբանությամբ։ Այդ գործընթացի վերջնական գինը դեռ ամբողջությամբ տեսանելի չէ, սակայն դրա առաջին հետևանքները արդեն իսկ ակնհայտ են Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։