Եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում` առաջինը` որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ. Կոստանյան
Հայաստանում երկու ինստիտուցիոնալ կառույց կա, որ փաստացի գտնվում են նիկոլ-փաշինյանական ահաբեկչական պատանդառության մեջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը. երկու կառույցն էլ փաստացի պետության հիմքերը պահողն են ու երկուսն էլ այսօր թիրախավորված են գործող ռեժիմի կողմից։
2019-ի ապրիլին Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծով նախկին 17 նախարարություններն օպտիմալացման քողի ներքո կրճատվեցին, դարձան 12-ը․ այն ժամանակվա ընդդիմության կողմից կար առաջարկ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ` այսպիսով մեծացնելով ՀՀ Ազգային ժողովին դրանց կողմից հաշվետվողականության պարտավորությունների շրջանակը, սակայն նիկոլ փաշինյանն ինչպես միշտ ինքն իր նախկին խոստումներից հետ կանգնելով` նպատակահարմար գտավ ԱԱԾ-ն թողնել ուղիղ իր ենթակայության ներքո: Այսօր արդեն պարզ է ինչի համար. իրենց նպատակների իրագործման համար այն խիստ պետք էր, որպեսզի ԱԱԾ-ին ստիպի մարդկանց տեռորի ենթարկել, մտնել անձնական կյանքի դրվագներ ձայնագրել ու տեսանկարահանել, հետո սիվիկներով սպրդել դաշտ ու արատավորել հանրային քաղաքական գործիչներին, որպեսզի ԱԱԾ-ին ստիպի եկեղեցականներին զանգել, «խնդրել», «հորդորել» պատարագների ժամանակ զեղչեն Կաթողիկոսի անունը, հետո կոմպրոմատներով եկեղեցուց հոգևորականների առգրավի և ուղղորդի հենց եկեղեցու դեմ:
Այսօր ՀԱ եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում`առաջինը`որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի