Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Bloomberg․ արևային էներգետիկան մտնում է աճի դանդաղման փուլ

2026 թվականին արևային էներգետիկայի համաշխարհային շուկան վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ կբախվի նոր հզորությունների ներդրման տեմպերի նվազմանը։ BloombergNEF (BNEF) վերլուծական ստորաբաժանման կանխատեսմամբ՝ կարգավորող քաղաքականության փոփոխությունները և հիմնական շուկաների հագեցվածությունը կհանգեցնեն արևային էլեկտրակայանների պահանջարկի անկման: Վերլուծաբանների հաշվարկներով՝ 2026-ին աշխարհում կշահագործվի մոտ 649 ԳՎտ արևային հզորություն, ինչը քիչ է 2025-ի սպասվող 655 ԳՎտ-ից։ Մինչդեռ վերջին երեք տարիներին աճը եղել է կտրուկ․ 2022-ին ներդրվել է 252 ԳՎտ, 2023-ին՝ 444 ԳՎտ, 2024-ին՝ 592 ԳՎտ։ Սակայն արդեն ընթացիկ տարում աճը դարձել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենաթույլը, իսկ 2026-ին կանխատեսվող նվազումը կլինի առաջինը՝ 2000 թվականից ի վեր։

«Արևային էներգետիկան երկար տարիների արագ զարգացմանից հետո անցնում է աճի դանդաղման փուլ», — նշվում է BNEF-ի զեկույցում։ Անկման հիմնական պատճառները, ըստ փորձագետների, Չինաստանի և ԱՄՆ-ի քաղաքական փոփոխություններն են, որոնք զսպում են պահանջարկը։ Թեպետ Հնդկաստանը, Գերմանիան, Բրազիլիան, Պակիստանը, Թուրքիան և Իտալիան համարվում են ակտիվ շուկաներ, այլ երկրների աճը չի կարող փոխհատուցել Չինաստանում և ԱՄՆ-ում սպասվող անկումը։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ սա բացասական ազդակ է չինացի արտադրողների համար, որոնք արդեն բախվում են գերարտադրության վնասների հետ։ Չինաստանում շուկայական գնագոյացման ներդրումը 2025-ի առաջին կեսին բերել է տեղակայման կտրուկ աճի, որին հաջորդել է նկատելի դանդաղում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]