ԱՄՆ դեսպանին հետ կկանչեն, Փաշինյանը մտահոգ է
Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Դեսպանների շարքում է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, հայտնում է Associated Press-ը։ Այս դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Լրատվական գործակալությունը նշում է, որ այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսով հայտնի իր քաղաքական առաջնահերթություններին։
Տասնյակ երկրներում դեսպանների մեծամասնությունը շարունակել է առաջ մղել դեմոկրատական իշխանությունների օրակարգը։ Այդ թվում նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որի փոփոխության վերաբերյալ շատ վաղուց էին տեղեկություններ շրջանառվում։ Ի դեպ, Քրիստինա Քվինի հետկանչը լուրջ մտահոգել է Հայաստանի գործող իշխանություններին, որոնց հաջողվել էր ամերիկյան դեսպանի հետ բավականին սերտ կապեր հաստատել, իրենց ապօրինություններն էլ ԱՄՆ-ում սղացնելու համար, և այժմ նոր հանրապետական դեմքի դեսպան նշանակելով, Միացյալ Նահանգները տեղում վերահսկողության ավելի լուրջ հնարավորություններ են ստանալու, նաև հայտնի չէ, թե ինչպես նոր դեսպանը կաշխատի գործող իշխանությունների հետ, կսպասարկի՞ նրանց հակառուսական օրակարգը, թե՞ ավելի շատ կզբաղվի ամերիկյան շահերի առաջ մղմամբ։
Ցանկացած պարագայում սա բավականին լուրջ հարված է Նիկոլ Փաշինյանի դիրքերին, քանի որ նոր դեսպանի հետ պետք է շատ ավելի զգուշորեն աշխատեն, առավել ևս հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի իշխանության հարձակումները, քանի որ Թչամփի վարչակազմից մի քանի անգամ զգուշացումներ եղել են Հայաստանի իշխանություններին։ Նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերն էլ Հայաստան չեկավ հենց եկեղեցու դեմ հարձակումների պատճառով։ Եկեղեցու դեմ գործողությունների մասով նախագահ Թրամփն ու իր թիմը բավական զգայուն են, իսկ Քրիստինա Քվինը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումների մասով ամեն ինչ արել է հ փաշինյանական իշխանությանը, Պետդեպում մաքրելու համար։
Նունե Եգանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար