Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը

Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) արշավի շրջանակում իրականացված ծրագրերը: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամերիաբանկը մեկնարկել էր «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավը, որի նպատակն էր մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին ընտրել, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու Բանկի 2025թ.-ի ԿՍՊ ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը:

Առաջադրվել էր 8 ոլորտ` երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում և կանաչ տնտեսություն, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, սպորտ ու առողջ ապրելակերպ և մշակույթ։  Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 55 000 մարդ։ Հանրության քվեարկության արդյունքում ամենաշատ ձայները հավաքել էին երեխաների առողջությունը՝ 54.9%, և կրթությունը` 19.5%։ 

Ֆինանսավորում ստանալու նպատակով ներկայացված ավելի քան 80 ծրագրերից ընտրվել է երեխաների առողջության ու կրթության ոլորտների զարգացմանն ուղղված 15 ծրագիր` խրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին դեղորայքի տրամադրում, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավում, դպրոցներում սմարթ էկրանների ապահովում, երեխաների համար հատուկ սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենայի տրամադրում,  կիբերանվտանգության, արհեստական բանականության և մշակութային կրթության ոլորտում դասընթացների իրականացում  և այլն: 

Մանրամասները` հոլովակում