Հայաստանի ապագայի հետ անհամատեղելի է ՀՀ և Արցախի միջև հակասությունների սերմանումը. ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Ավարտվեց օգոստոսի 2-4 Դիլիջանում անցկացվող ՀՀԿ երիտասարդական կազմակերպության #ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը։ Այս առնչությամբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Ֆորումի ավարտին մասնակիցները կազմեցին և ընդունեցին հռչակագիր։ Մասնավորապես, երիտասարդները անթույլատրելի համարեցին Հայաստանի և Արցախի միջև հակասությունյունների սերմանումը, պոպուլիզմի դրսևորումները, անհանդուրժողականությունը, խոսքի ազատության նկատմամբ ամոթալի ոտնձգությունները, հայկական ավանդական արժեհամակարգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապազգային արշավը։
«Անկախ քաղաքական դաշտի դասավորությունից՝ ամենօրյա հետևողական աշխատանքով, ամեն մեկ մեկս մեր տեղում շարունակելու ենք գործունեություն ծավալել ի բարօրություն մեր հարազատ երկրի։ Խորապես գիտակցելով Հայաստանի հիմնական արմատական ընդդիմադիր ուժը լինելու կարևորությունը՝ շարունակելու ենք կատարել մեր համակիրների առջև ստանձնած պարտավորությունը՝ պայքարել մեր երկրի զարգացման համար։ Ընդդիմադիր, թե այլ կարգավիճակում պատրաստ ենք մեր ջանքերը միացնել մեր եղբայրների և քույրերի հետ հավաքական ուժի հաղթանակի կերտման համար, որի անունն է «Հզոր Հայաստան»,– ասվում է հռչակագրի տեքստում։
Հռչակագրի ամբողջական տարբերակը ներկայացված է ստորև.
«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտը գտնվում է բարձր տուրբուլենտականության գոտում։ Երկրի առջև ծառացած հին մարտահրավերներին ավելացել են նորերը։ Դրանք հիմնականում պայմանավորված են մեր երկրի իշխող քաղաքական ընտրանու մասնագիտական մրցունակության ցածր մակարդակով և մերժողականության հասնող անհանդուրժողականությամբ։ Տեղեկատվական հեղափոխության արդյունքում առաջ եկած գործիքակազմը խթանում է ծայրահեղական, ամբոխավարական քաղաքական դիսկուրսը։ Համաշխարհային պատուհաս դարձած կեղծ լուրերի (fake news) երևույթը իր հերթին ապակայունացնում և թունավորում է երկրի ներքաղաքական կյանքը։
Ուստի`
Մենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության «ԵԿԴիլիջան» ֆորումի մասնակցիներս, արտահայտելով պահպանողական հայացքների տեր երիտասարդության համատեղ կամքը, առաջնորդվելով ցեղակրոն ուսմունքի հիմնադրույթներով ու կարևորելով Հայաստանի Հանրապետության հարատևման և հզորացման հիմք հանդիսացող պետականակենտրոն հարացույցը.
Հայաստանի Հանրապետության ապագայի հետ անհամատեղելի ենք համարում երկու հայկական հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի միջև արհեստածին հակասությունների սերմանումը,
Անթույլատրելի ենք համարում պոպուլիզմի ակնհայտ դրսևորումներով վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը,
Դատապարտում ենք այլոխոհության նկատմամբ տոտալ անհանդուրժողականությունը և խոսքի ազատության նկատմամբ ամոթալի ոտնձգությունները,
Բարձրաստիճան պաշտոնյայի կերպարի համար անընկալելի ենք համարում երկրի փաստացի ղեկավարի անզուսպ հռետորաբանությունը, որը պատճառ է հանդիսանում հասարակության արհեստական պառակտմանը,
Մտահոգիչ ենք համարում երկրում ահագնացող արժեքաբանական ճգնաժամը, որը հետևանքն է հայկական ավանդական արժեհամակարգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապազգային արշավի ,
Անկախ քաղաքական դաշտի դասավորությունից՝ ամենօրյա հետևողական աշխատանքով, ամեն մեկ մեկս մեր տեղում շարունակելու ենք գործունեություն ծավալել ի բարօրություն մեր հարազատ երկրի։ Խորապես գիտակցելով Հայաստանի հիմնական արմատական ընդդիմադիր ուժը լինելու կարևորությունը՝ շարունակելու ենք կատարել մեր համակիրների առջև ստանձնած պարտավորությունը՝ պայքարել մեր երկրի զարգացման համար։ Ընդդիմադիր, թե այլ կարգավիճակում պատրաստ ենք մեր ջանքերը միացնել մեր եղբայրների և քույրերի հետ հավաքական ուժի հաղթանակի կերտման համար, որի անունն է «Հզոր Հայաստան»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը