Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Փաշինյանը մերժել է ռուսական մասնակցությունը «Թրամփի ուղուն»

Նիկոլ Փաշինյանը երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել հայ-ռուսական հարաբերությունները: Ամենակարևոր հարցերից մեկը, որ քննարկել են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը, եղել է, այսպես կոչված, հաղորդակցություններին, ավելի ճիշտ՝ «Թրամփի ուղուն» ռուսական կողմի մասնակցության հնարավորության հարցը։ Հիշեցնենք, անցած շաբաթ Մոսկվայից հայտարարել էին, թե առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»։

ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հայտարարել էր, թե ռուսական մասնակցության համար կամ բավարար հիմքեր։ Ըստ էության կանխատեսել էինք նախքան Փաշինյանի այցը, որ «Թրամփի ուղուն» ռուսական կողմի մասնակցության հնարավորությունը լինելու է հիմնական հարցերից մեկը, և ըստ դրա Ռուսաստանը հասկանալու է՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է համագործակցել իրենց հետ, թե՞ ոչ։

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, թե «Թրամփի ուղու» նախագծում բազմաթիվ նյուանսներ կան, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին, բայց թե ինչպիսի, այդպես էլ չի նշել։ Ռուսաստանի նախագահն էլ անդրադարձել է լոգիստիկ հարցերին, բայց կրկին առանց կոնկրետությունների։ «Մեր վերջին հանդիպմանը ժամանակ դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել։ Ես նկատի ունեմ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք բացում են Հայաստանի սահմանները»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ հասունացել է Հայաստանի մի քանի այլ երկաթուղային հատվածների վերաբացման օրակարգը։ Խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է։ Թե ինչ են քննարկել, արդեն փակ դռների ետևում չի հաղորդվում։ Բայց այս խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ հայկական կողմն ամենևին էլ մտադիր չէ ռուսական կողմին ներգրավել «Թրամփի ուղուն», առավել ևս, որ ամերիկացիները ևս դեմ կլինեն։

Փոխարենը բարձրացնելով Հարավկովկասյան երկաթուղու վերազինման և արդիականացման բավականին կոշտ հարցեր, պաշտոնական Երևանը, ըստ էության, Ռուսաստանին դնում է բավականին բարդ իրավիճակում, և դրանք չանելու դեպքում արդեն չի բացառվում, որ դրվի «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը խզելու հարցը, ինչը, նշենք, բավականին երկար ժամանակ է Հայաստանի գործող իշխանությունների օրակարգում է։

Նարե Լալայան