Ադրբեջանական բենզինը կէժանացնի՞ վառելիքի գները
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված բենզինը արդեն այսօրվանից վաճառվելու է իշխանական օլիգարխին պատկանող բենզալցակայաններում։ «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրենը հայտարարել է, թե իրենց առաջարկած բենզինը էականորեն էժան է, քանի որ պրեմիում բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է։
Ադրբեջանից բերված բենզինը վաճառվելու է 440 դրամով, մինչդեռ մասնագետները կոչ են անում շատ լավատեսական կանխատեսումներ չանել։ Բանն այն է, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող 2 ընկերությունները՝ «Ռան Օյլը» և «Գալֆը», բենզինի շուկայի ամենամեծ խաղացողները չեն․ հայաստանյան բենզինի շուկայի մոտ 60 տոկոսը վերահսկում են «Ֆլեշ» և CPS ընկերությունները, իսկ Ադրբեջանից բերված բենզինն էլ բավական էժան է ստացվել, քանի որ առաջին տարանցման համար Վրաստանը խորհրդանշական կերպով տարանցման վճար չի վերցրել, բայց հետագայում շատ ավելի բարձր տարանցման վճար է վերցնելու, ինչը, իհարկե, կբարձրացնի այդ բենզինի գինը։ Մեկ այլ խնդիր էլ բենզինի որակն է։
Բուն Ադրբեջանում պրեմիում տեսակի բենզին արտադրելու խնդիրներ կան, նույնիսկ որոշում է կայացվել 2026 թվականին ընդհանրապես դադարեցնել պրեմիում բենզինի արտադրությունը, և այժմ գրեթե 1400 տոննա պրեմիում բենզին Հայաստան տեղափոխելը քաղաքական ակցիա է, և ըստ ամենայնի, այդ բենզինը ոչ թե ադրբեջանական «Սոկար»-ի արտադրանքն է, այլ այլ երկրներից գնված բենզին։ Ուստի և այս մեկանգամյա ակցիան ընդամենը նպատակ ունի շեղելու հանրության ուշադրությունը և սպասարկելու Փաշինյանի ձախողված խաղաղության օրակարգը։ Որևէ այլ երկարաժամկետ ակնկալիք ունենալ հնարավոր չէ։
Մոնիկա Ավագյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար