Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Քաղաքականություն

Այնպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում՝ գիտեք ինչ. Նարեկ Կարապետյան

«Պատկերացնենք մի Հայաստան, որտեղ ամեն օր չենք լսում հայերի՝ միմյանց հանդեպ հակասությունների մասին, մի Հայաստան, որտեղ մոռացել են պատերազմների մասին, մի Հայաստան, որտեղ մեր հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, համերաշխ է, մի Հայաստան, որտեղ հաղթահարել ենք աղքատությունը, և մարդն իր աշխատանքով կարողանում է արժանապատիվ ապահովել իր ընտանիքին. «Մեր ձևով» շարժման 2025 թվականի հաշվետու ժողովին իր ելույթում ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այդ Հայաստանին հասնելու համար կա մեկ կարևոր պայման՝ միավորվելը։

Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ շարժման մասին հայտարարվել է վեց ամիս առաջ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Այդ ժամանակահատվածում, նրա խոսքով, շարժմանը միացել է շուրջ 15 000 կամավոր։

«Կարող եմ հայտարարել, որ շարժումը Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է, և կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով կշրջենք հասարակությունում պարտությունների անիվը»,- ընդգծեց շարժման համակարգողը։

Ելույթի ընթացքում Կարապետյանը անդրադարձավ նաև սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է, իսկ հայ ժողովուրդը տարածաշրջանում ամենագործունյա ազգերից մեկն է։

«Մեր երկիրը մեծ ներուժ ունեցող երկիր է։ Հայ ժողովուրդը տարածաշրջանում ամենագործունյա ազգն է, և չի կարող մեր ժողովուրդը ունենալ 20 տոկոս աղքատություն։ Չի կարող մեր երկրում ամեն հինգերորդ մարդը աղքատ լինել»,- ասաց նա։

Կարապետյանի խոսքով՝ աղքատությունը կարող է հաղթահարել այն մարդը, ով լավ է պատկերացնում տնտեսությունը և հաջողել է տնտեսության մեջ․

«Հայ ազգը ունի նման առաջնորդներ, ովքեր կկարողանան հասարակության մեջ լուծել աղքատության հարցը»։

Նա նշեց, որ երկրի մարտահրավերն այս պահին տնտեսական է՝ «բանակի խնդիրներն էլ տնտեսական են, դիվանագիտությունն էլ»։

«Պետք է ուժեղ ղեկավար, իսկ ուժեղը գոռացողը չի, աղմկողը չի, վիրավորողը չի, այն մարդն է, ում իշխանության ժամանակ ոչ մեկ չի համարձակվում ոտք դնել քո երկիր։ Այնպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում՝ գիտեք ինչ»,-ասաց նա։