Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
Երազանքը երազանք է մնում այնքան ժամանակ, քանի դեռ չկան քայլեր ու գործողություններ: Եվ այս ճանապարհին ամենակարևորը ձգտումն ու ֆինանսներն են:
Լինի դա ճամփորդություն թե ուսում, տան կամ մեքենայի ձեռքբերում, բիզնես գաղափարի իրականացում՝ մեծ նվաճումները սկսվում են փոքր քայլերից ու ձեռքբերումներից, իսկ մեծ խնայողությունները՝ ճիշտ պլանավորումից ու ներդրումներից:
Ինչպե՞ս խնայել, ստանալ եկամուտ՝ մեկ քայլ ավելի մոտենալով երազանքի իրականացմանը:
Կոնվերս Բանկն ունի շահավետ առաջարկ յուրանքաչյուրի համար:
Բանկը տեղաբաշխում է իր ոլորտի առաջատար Գլոբբինգ ընկերության՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ տալով հնարարավորություն ներդնելու պարտատոմսերում, ստանալու երաշխավորված եկամուտ, ինչպես նաև դառնալու ԱՊՀ-ում՝ այս ոլորտում ամենամեծ հայկական ընկերության գլոբալ ընդլայնման ու զարգացման մասնակից։
Ձեռք բերեք պարտատոմսեր հետևյալ պայմաններով.
ՀՀ դրամով պարտատոմսեր.
• Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 12%
• Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս
• Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակային
ԱՄՆ դոլարով պարտատոմսեր.
• Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 8,25%
• Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս
• Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակային
Պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Converse Mobile հավելվածում կամ Կոնվերս Բանկի մասնաճյուղերում:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի