Նկատե՞լ եք, որ ադրբեջանական գործակալ մեր երկրում չեն բռնում, չկա՞ն, պրծա՞ն․ Նարեկ Կարապետյան
Իշխանական վերնախավի մեջ կան Ռուսաստանում կրթություն ստացած շատ մարդիկ, կա Թուրքիայում կրթություն ստացած մարդ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Մեր ձևով» շարժման համահիմնադիր Նարեկ Կարապետյանը։
«Թուրքիայում կրթություն ստացածի հոգեվիճակը ես չեմ հասկանում՝ մարդ ի՞նչ պայմաններում է որոշել գնալ Թուրքիայում կրթություն ստանալ, երբ ես այսքան տարվա մեջ ինձ չեմ կարող ստիպել՝ գնամ իմ նախնիների հողը, օրինակ՝ Մուշ, տեսնեմ։ Չեմ կարող, 35-տարեկան եմ արդեն, ինչպե՞ս են իրենք կարողացել գնալ այնտեղ կրթություն ստանալ, չգիտեմ, կարող է ինչ-որ ազգանվեր առաքելություն կատարելու համար հնարավոր է, չեմ բացառում՝ հաշվի առնելով, թե ում որդին է այդ անձը։ Բայց ռուսական կրթություն ստացած 4-5 տարի Ռուսաստանում ապրած շատ մարդիկ կան այնտեղ։ Այդ ճանապարհով գնանք, շատ տեղերից շատ բաներ դուրս կգան։Եվ նաև Հայաստանը ուղիղ ապրում է, որոշ քայլեր արվում են Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բանակցող Քըրքըչի հետ բանակցության արդյունքում։ Բանակցություն է, թե՞ ցուցում, ժամանակը ցույց կտա, փաստաթղթերը ցույց կտան։ Երբ մենք խոսում ենք գործակալներից, մենք ունենք մտավախություն, որ մեր երկրում կան գործակալներ։ Մի հարց տամ բոլորիդ։Նկատե՞լ եք, որ մի քանի տարի ադրբեջանական գործակալ մեր երկրում չի բռնվում, չկա՞ն, պրծա՞ն։ Հայկական ազգային անվտանգության ծառայությունը ադրբեջանական գործակալ վերջին 1-2 տարում բռնե՞լ է, թե՞ ոչ»,-հեվելեց Կարապետյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի