Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Free Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում առաջին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում. տեղաբաշխողը Cube Invest-ն է

Free Style ընկերությունը թողարկել է կորպորատիվ պարտատոմսեր՝ դառնալով առաջին ընկերությունը Հայաստանում, որը նորաձևության ոլորտում ներգրավում է ֆինանսավորում պարտատոմսերի միջոցով։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է Cube Invest առաջատար ներդրումային ընկերության կողմից։

Պարտատոմսերի թողարկումը հնարավորություն է տալիս ներդրողներին մասնակցել Ֆրի Սթայլ ընկերության ֆինանսական հաջողությանը. ընկերությունը հանդիսանում է միջազգային նորաձևության մի շարք բրենդների պաշտոնական մանրածախ գործընկեր՝ այդ թվում Levi’s, Puma, New Balance, Boggi Milano, Lee Wrangler, Jack & Jones, Cole Haan և Bestseller Group-ի բրենդային պորտֆելը։

Cube Invest ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանի խոսքով՝ պարտատոմսերի թողարկումը ներդրումային շուկայի զարգացման տեսանկյունից կարևոր քայլ է։ «Free Style-ի հետ այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ներդրողներին մասնակցել երկարաժամկետ ֆինանսավորման գործընթացի։ Պարտատոմսերի թողարկումը նաև թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման գործիք է: Free Style ընկերության դեպքում մենք տեսնում ենք կայացած բիզնես մոդել և զարգացման հստակ ուղղություն։ Վստահ ենք, որ այս թողարկումը կարող է հետաքրքիր լինել թե՛ ընկերության հետագա զարգացման, թե՛ ներդրողների համար», - նշել է նա։

Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների վճարման պարբերականությունը կազմում է երեք ամիս։ Արժեկտրոնային տոկոսադրույքը սահմանված է 13 տոկոս։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, մարումը նախատեսված է 2028 թվականի դեկտեմբերի 24-ին։ Ընդհանուր թողարկման ծավալը կազմում է 1.5 միլիարդ ՀՀ դրամ։ Պարտատոմսերի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, ընդհանուր քանակը՝ 15,000 հատ։

Free Style-ի տնօրեն Արման Հարությունյանը նշել է, որ պարտատոմսերի թողարկումը համապատասխանում է ընկերության զարգացման ռազմավարությանը։ «Cube Invest-ի հետ համագործակցության հիմքում վստահությունն է և շուկայում ձևավորված մասնագիտական փորձը։ Նորաձևության ոլորտում պարտատոմսերի թողարկումը մեզ համար նոր փուլ է, որը միտված է բիզնեսի հետագա զարգացմանն ու ոլորտի ֆինանսական գործիքների ընդլայնմանը», - ասել է նա։

«Ֆրի Սթայլ» ընկերության պարտատոմսերի գնորդների համար նախատեսված է լրացուցիչ առավելություն: Շահավետ ներդրում կատարելու հետ մեկտեղ, պարտատոմսեր ձեռքբերողները ստանում են բացառիկ հնարավորություն՝ օգտվելու ընկերությանը կազմում ընդգրկված բոլոր խանութ-սրահների տեսականուց հատուկ զեղչային համակարգով։

Առաջարկի պայմաններն են 3 մլն դրամի պարտատոմսերի գնման դեպքում կտրամադրվի 30% զեղչ, 8 մլն դրամ և ավել 40%, 15 մլն դրամ և ավել 50%: Առաջարկը գործում է պարտատոմսերի ձեռքբերման պահից սկսած 3 ամիս ժամկետով։

Ֆրիսթայլի կողմից այս առաջարկը տարածվում է հետևյալ բրենդների վրա՝ Puma, Levi's, Cole Haan, Jack & Jones, Lee Wrangler, Boggi Milano, New Balance, Vero Moda, Pepe Jeans և այլն։

Free Style ընկերության բիզնես զարգացման ռազմավարությունը և կայուն աճի պլանավորումը կատարել է «Փարվանյան քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը և պարտատոմսերի թողարկումը այդ ռազմավարության շրջանակում է:

Պետք է նշել, որ Free Style Group-ը գործունեություն է ծավալում նաև Վրաստանում և Ուզբեկստանում՝ համադրելով միջազգային նորաձևության փորձը տեղական շուկաների խորքային գիտելիքի հետ։ Ընկերության գործունեությունը ընդգրկում է տղամարդկանց դասական և սպորտային հագուստ, ինչպես նաև կանանց ժամանակակից նորաձևության լուծումներ։

***

Cube Invest

«
Կուբ Ինվեստ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Նույն տարվա փետրվարին ընկերությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում՝ ստանալով ներդրումային ծառայությունների մատուցման համապատասխան լիցենզիա։ 2024 թվականի դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 720 միլիոն ՀՀ դրամ։

Free Style Group
Free Style Group-
ը հիմնադրվել է 2016 թվականին և ներկայացնում է միջազգային նորաձևության մի շարք բրենդներ Հայաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի շուկաներում։ Ընկերությունը գործում է մանրածախ առևտրի ոլորտում՝ զարգացնելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ օնլայն վաճառքի ձևաչափերը։