Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Իշխանությունը Եկեղեցու դեմ․ վերահսկողության փորձ՝ պետության հաշվին

Վերջին ամիսներին գործող իշխանության վարած քաղաքականությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ այլևս չի կարող դիտարկվել որպես առանձին միջադեպերի կամ հռետորաբանության արդյունք։ Այն ձևավորվել է որպես հետևողական և համակարգված գիծ, որի նպատակն է Եկեղեցին ենթարկել իշխանական վերահսկողության և զրկել նրան անկախ դերակատարումից։ Նիկոլ Փաշինյանի շրջապատում ձևավորված քաղաքական հաշվարկը պարզ է․ տիրանալ այն ինստիտուտին, որը դարեր շարունակ եղել է ազգային ինքնության, հանրային դիմադրության և պետականության պահպանման առանցքային հենասյունը։

Իշխանությունների ծրագրերում առանցքային տեղ է զբաղեցնում կաթողիկոսին հեռացնելու փորձը։ Դրա համար անհրաժեշտ է ոչ թե ուժեղ, ինքնուրույն հոգևոր առաջնորդ, այլ կառավարելի կերպար, որը կփոխանցի կառավարամետ ուղերձներ և կլեգիտիմացնի իշխանության քաղաքական որոշումները։ Թեև գործընթացը փորձ է արվում ներկայացնել որպես զուտ ներեկեղեցական կառավարման հարց, իրականում այն դիտարկվում է որպես նոր ճնշման գործիք՝ ուղղված հասարակության հոգևոր և ազգային կապերի քանդմանը։ Եկեղեցին իշխանության համար պետք է դադարի լինել արժեքային կենտրոն և վերածվի իշխող կուսակցության գաղափարախոսական կցորդի՝ զրկվելով իր պատմական առաքելությունից։

Այս նպատակով Փաշինյանը փորձում է կողմնակիցներ գտնել նաև հոգևորականության ներսում՝ այն անձանց շրջանում, որոնք պատրաստ են համագործակցել իշխանության հետ և մասնակցել կաթողիկոսին հեռացնելու գործընթացին։ Նման քայլերը վտանգավոր են ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ պետության համար։ Եկեղեցու վրա ճնշումը օբյեկտիվորեն թուլացնում է Հայաստանը արտաքին սպառնալիքների պայմաններում, քանի որ այն մնում է վերջին խոշոր ինստիտուտներից մեկը, որը դեռևս դուրս է կառավարության լիակատար վերահսկողությունից և ունակ է անկախ դիրքորոշում արտահայտելու։

Այս քաղաքականության ամենախոսուն դրսևորումներից մեկն այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար արդեն շուրջ վեց ամիս կալանքի տակ է գտնվում բարերար և գործարար Սամվել Կարապետյանը։ Նրա կալանքը լայն շրջանակներում ընկալվում է ոչ միայն որպես իրավական, այլև հստակ քաղաքական ուղերձ՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր համարձակվում են հրապարակային աջակցություն հայտնել Եկեղեցուն և ընդդիմանալ իշխանության հակաեկեղեցական գծին։

Դեկտեմբերի 23-ին Սամվել Կարապետյանը կալանքից հղել է ուղերձներ, որոնք հստակորեն դուրս են գալիս անձնական պաշտպանության շրջանակներից և ձևակերպում են քաղաքական ու արժեքային այլընտրանք։

«Մենք ձևավորում ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ և նոր առաջնորդություն, պատճառը պարզ է։ Մենք ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք և այն հենց մենք կարող ենք իրականություն դարձնել։ Մենք ձևավորում ենք ուժեղ թիմ, և այդ թիմը բաղկացած է լինելու պրոֆեսիոնալներից, Հայաստանի նվիրյալներից, արդար ու մեծ նպատակների շուրջ ազնվորեն ու անշահախնդիր համախմբվողներից։ Բազմիցս ասել եմ, որ մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է։ Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ, հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ։ Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց։ Այո՛, այո՛, ժողովուրդ ջան, այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն»։

Կարապետյանը ուղերձում կոշտ գնահատական է տալիս նաև գործող արտաքին քաղաքական գծին՝ հակադրելով այն պրագմատիկ և ազգային շահերից բխող մոտեցմանը։

«Վերջերս հայտարարել էի, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած բարեկամություն անելով իրական խաղաղություն չենք ունենա։ Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Հետևաբար մենք հենց այդպես ենք անելու։ Ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով մեր օգտին»։

Ուղերձում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում արդարության թեման՝ որպես հասարակության առանցքային պահանջ։

«Արդարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը, ու մենք հաստատելու ենք այդ արդարությունը մեր երկրում, ապացուցելով, որ սա միանշանակ հնարավոր է, անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, կոռուպցիոն, ուժային բեսպրեդելը։ Մեր հայրենակիցների ուզածը դա է։ Ասում եմ դա միանշանակ, ասում եմ որպես մարդ, ով լավ է ճանաչում մեր ժողովրդին»։

Եզրափակելով՝ Կարապետյանը խոսում է պայքարի դժվարությունների, սակայն անդադար շարունակելու անհրաժեշտության մասին՝ այն կապելով 2026 թվականի հետ։

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, մեր պայքարը բարդ է ու լցված է բազմաթիվ զրկանքներով։ Բայց ինչպե՞ս կարող է որևէ հալածանք կանգնեցնել մեզ, եթե մեր նպատակը Հայաստանի Հանրապետության, մեր տարեցների, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների բարեկեցիկ ու ապահով ապագան է։ Ուրեմն, առանց որևէ դադարի։ Վստահ քայլերով շարժվում ենք դեպի նոր՝ 2026 թ, որը պետք է հայ ժողովրդի վերածննդի սկիզբը դառնա, հաղթելու ենք մեր ձևով և կառուցելու ենք ուժեղ Հայաստան»։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացները վաղուց դադարել են լինել կրոնական կամ ներքին կառավարման խնդիր։ Դրանք դարձել են լայն քաղաքական դիմակայության մաս, որտեղ իշխանությունը փորձում է վերահսկել վերջին անկախ ինստիտուտներից մեկը։ Իսկ Եկեղեցու դեմ բացված այս ճակատում խաղադրույքը միայն հավատքը չէ, այլ Հայաստանի պետական և ազգային ապագան։