Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Քաղաքականություն

Նոր ստեղծվող կուսակցությունը ՔՊ-ին զրկում է իր հիմնական թեզերից

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժումն արդեն եկող տարվա սկզբին կուսակցություն կդառնա, որը լուրջ քաղաքական հայտ է ներկայացնելու։ Այդ մասին երեկ հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Ընդ որում, վերջինս ի սկզբանե գործող իշխանություններին զրկել է իր քարոզչական ամենակարևոր զենքերից մեկից՝ շարժումը կապել, այսպես կոչված, «նախկինների» հետ և «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը չարաշահելով՝ փորձել դիվիդենտներ հավաքել։ Կարապետյանը հայտնել է, թե իրենց շարժումը դեմ է, որ Հայաստանի նախկին առաջնորդներից որևէ մեկը նորից ղեկավարի Հայաստանը։

«Որ պառակտված հանրությունը նորից համախմբվի, նոր ղեկավար պետք է լինի», տարեվերջյան ասուլիսում հայտարարել է շարժման համակարգող, գործարարի եղբորորդի Նարեկ Կարապետյանը։ «Ապագա Հայաստանում իրենց ժամանակը չէ։ Նոր առաջնորդների ժամանակն է, որպեսզի մեր երկիրը, մեր ազգը համախմբվի, Հայաստանին պետք է ունենալ նոր ղեկավար»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

«Գիտեմ՝ շատերին դուր կգա, շատերին դուր չի գա, բայց մենք չենք կարող համախմբել մեր ժողովրդին՝ ունենալով այն քաղաքական ազգանուններն ապագայում։ Մինչև այսօր եղած երկրի չորս առաջնորդներից մեկը եթե ղեկավարի, մենք չենք կարող ունենալ միասնական հասարակություն, որովհետև հասարակության մի մասը դեմ է մեկին, մյուս մասը՝ մյուսին։ Մեզ պետք է նոր առաջնորդ, ով չունի հասարակության մոտ բացասական վերաբերմունք»,- ասել է շարժման համակարգողը:

Սա, ըստ էության, առանցքային նշանակություն ունի նախընտրական շրջանում։ Առավել ևս, որ գործող իշխանությունները կորցնում են իրենց հիմնական նարատիվներն առաջ մղելու հնարավորությունը։ Բացի նշված դիսկուրսից, ՔՊ-ն փորձելու է քարոզչությունը տանել տնտեսական զարգացման և խաղաղության թեզերով, իսկ բոլոր երեք դեպքերում էլ լուրջ պարտվելու է հենց Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին։

Աննա Մարգարյան