Կես տարուց ավելի է, ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը. չկա գործ, կա նման տևական ինտենսիվ կալանք. Արամ Վարդևանյան
Հայաստանում, երբ մի քանի օրից 2026 թվականն է, լրահոսը և օբյեկտիվ իրականությունը կրկին վերաբերում է հարկադրանքի միջոցներին: Կես տարուց ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Չկա գործ, կա նման տևական ինտենսիվ կալանք՝ տրամաբանությամբ: Այնուհետև վերհիշում ենք, որ չորս Սրբազան հայրեր ապօրինի կալանավորված են և ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ: Հրամանատար Աշոտ Մինասյանը (65 տարին լրացած, առողջական խնդիրներով) Դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշմամբ այլևս ազատազրկված է: Այսինքն իրավական և մարդասիրական նվազագույն արժեքներն անտեսվել են: Այնուհետև ձերբակալվել են, վստահաբար կալանքի ներկայացման նպատակով նախկին պաշտոնյաներ: Այնուհետև հիշում ենք, որ Հայաստանում բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ կան (տնային կալանք, վարչական հսկողություն), որոնք պարզապես չեն գործում հանրային հնչեղություն ունեցող գործերով:
Այս ամենի մեջ հստակ է իրավունքի և մարդասիրության նսեմացումը: Տեղին է հիշատակել դեռևս 18-րդ դարում կազմված Շահամիրյանների «Որոգայթ փառաց» իրավական ֆունդամենտալ փաստաթղթի ներածության մի հատված. «...որքան ավելի բարություն է մեզ հարկավոր, որ մեր կյանքը զսպենք օրենքով ու ԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ, որպեսզի արժանի դառնանք Տիրոջ պաշտամունքին»,- գրել է նա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի