Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, քաղաքացին տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27,000, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու. Փաշինյան (տեսանյութ)Նախագահ Թրամփը կանաչ լույս տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Լինդսի ԳրեմG-DRAGON-ը և Jacob & Co.-ն ներկայացրել են եզակի «Bandana Royale» ոսկերչական օձիքը Մենք չգիտենք, թե որ հիվանդությունները, որ խորհրդատվությունները, և բուժման որ տեսակներն են մտնելու ապահովագրական ծածկույթի տակ․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ում 2025 թվականին ռեկորդային թվով F-35 կործանիչներ են արտադրվել Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի2026 թվականի ընտրություններին ընդառաջ ժողովուրդը հստակ պահանջ ունի ընդդիմությունից․ Էդմոն ՄարուքյանԱրևմտյան երկրների ռազմակшն օբյեկտների տեղակայումն Ուկրաինայում կդիտարկվի որպես արտաքին միջամտություն և կհամարվեն ՌԴ ԶՈւ օրինական մարտակшն թիրшխներ. ԶախարովաԵրբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկերը․ Դավիթ ՂազինյանԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալը uպանել է 37-ամյա կնոջը Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար տեսնել որպես մրցակից Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչումԱՄՆ նախագահը շատ լավ հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի նախագահի հետ. Սպիտակ տունՓաշինյանն առաջարկում է թոշակառուներին տունը վերանորոգել, այլ ոչ թե այն ջեռուցել․ Աշոտ Մարկոսյան Տարվա բյուջեն սկսվում է նոր տարվա զանգերից ու շամպшյն բարձրացնելուց. Նիկոլ ՓաշինյանՊետությունը մի գողի հարց չի կարողանում լուծել. տիկին Ալլայի 2 որդիները զոհվեցին հանուն հայրենիքի․ Ռուզաննա ՍտեփանյանՀՃՇ անդամները որդեկորույս ծնողի կողքին են«Ինձ այլևս չեմ պատկերացնում ամուսնացած». Անահիտ Սիմոնյան ՀՃՇ և ՀՃԿ անդամները աջակցությամբ են հանդես եկելՀիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում գործընկերը պետք է լինի Հայաստանը՝ ի դեմս բոլոր քաղաքական ուժերի, ոչ թե Հայաստանի գործող իշխանությունը․ Արթուր ԴանիելյանՓաշինյանական քարոզիչներից մեկը, հիմա էլ որոշել է հանդես գալ ֆուտուրիստական գաղափարախոսության տիրաժավորմամբ և այդ տիրույթում «դատողություններ» ներկայացնել՝ հերթական անգամ մանիպուլացնելով հանրությանը․ Արմեն Հովասափյան
Քաղաքականություն

«Այս իշխանությունների վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին տարիներին գործող քաղաքական ուժի իշխանության օրոք շատ մեծ ցավ ու հիասթափություն է ինձ պատճառում այն, որ մեր երկրում իրավունքի գերակայությունն այս աստիճան նահանջել է, որ մեր երկրում իրավական պետության հենասյունային սկզբունքները այսպիսի տկար վիճակում են, օրինակ՝ իրավական, ժողովրդավար պետության կարևորագույն ցուցիչներից այնպիսիք, ինչպիսին, օրինակ՝ իշխանությունների տարանջատումն է զտման ու հակակշռման մեխանիզմներով, ըստ էության, մեր երկրում այլևս արտացոլված չէ։ Հատկապես խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում դրանք պետք է ընդգծված տարանջատված լինեն ու զսպեն մեկը մյուսին, և ինչպես մեր Սահմանադրության մեջ ուղղակի արտացոլված է, օրինակ՝ խորհրդարանը՝ օրենսդիր մարմինը, վերահսկում է գործադիր իշխանությանը, ցավոք, գործնականում լրիվ հակառակ պատկերն է, երբ խորհրդարանը դարձել է գործադիր իշխանության սպասարկուն այն պայմաններում, երբ իրենք այն բացառիկ քաղաքական ուժն էին, որը բացարձակ մեծամասնություն ունեցավ Հայաստանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը, երբ առաջարկում ենք ամփոփել 2025 թվականն իրավական ձեռքբերումների, եթե այդպիսիք եղել են, և բացթողումների տեսանկյունից։

Ընդգծում է՝ իրենց մասնագիտական արժանապատվությունը շարունակում է տկար վիճակում մնալ։ «Մի շարք խախտված իրավունքների թվում, երբ մեծապես քաղաքական հայացքներով ու քաղաքական իրավունքներն էին ոտնահարվում (մեր երկրում մշտապես այս տարիների ընթացքում մեծաքանակ քաղաքական բանտարկյալներ ենք ունեցել), այս տարին նաև առանձնացավ մարդու անձնական իրավունքների ոտնահարումով, այնպիսին, ինչպիսին խղճի, դավանանքի ազատությունն է, ու հատկապես ընդգծվեց այս իշխանության անթույլատրելի վարքագիծը մեր Եկեղեցու նկատմամբ։ Ամեն տարի մի նոր կարմիր գիծ են հատում, ու այս տարվա կարմիր գիծը մեր Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն էր, որը ցանկացած նորմալ, ընդ որում՝ ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այլև ցանկացած հայ մարդու համար անթույլատրելի է։ Մեր Սահմանադրությունը, ընդգծելով Եկեղեցու բացառիկ կարգավիճակը, տալիս է, թե որն է նրա գործունեության հիմնական նպատակը։

Դա հայի ինքնության պահպանումն է. պատահական չէ այդ բացառիկ կարգավիճակը, որը վրա է հասել հարյուրամյակների ընթացքում, և այո՛, Եկեղեցին այն հնագույն ինստիտուտն է, որի միջոցով և որի շնորհիվ կարողացել ենք այդ հարյուրամյակներում, չունենալով շատ հաճախ պետականություն, գոյատևել որպես ազգ։ Մեր Սահմանադրության մեջ խտրականությունը նաև ազգային պատկանելությամբ է որոշվում։ Եկեղեցու դեմ արշավի ֆոնին Եկեղեցու կողքին շատ մարդիկ են կանգնած, ովքեր, օրինակ՝ աթեիստ են, բայց ունեն որոշում, որ հայ են, իրենց որոշումը հստակ է իրենց ազգային պատկանելության հարցում, և բանական, ողջամիտ մարդիկ հստակ գիտակցում են, որ սա պայքար է իրենց ինքնության դեմ։ Տարին ամփոփում ենք հետևյալ կերպ. կրկին արձանագրում ենք մարդու իրավունքների խախտված խմբեր, կրկին արձանագրում ենք իրավական ու ժողովրդավար պետության խախտված հենասյունային սկզբունքներ, որոնք այդպես էլ չեն վերադարձել ու վերականգնվել իրավական պետության ծիր, կրկին արձանագրում ենք, որ այդ խախտումները ընդլայնվում են, բազմատեսակ են դառնում և պոտենցիալ ունեն ահագնանալու։ Ընդգծենք, որ այս տարի նաև փաստաբաններ ապօրինաբար ազատազրկվեցին և ծայրահեղ անհամարժեք միջավայրում։ Խոսքի ազատության հիմքով անհամարժեք բռնության ենթարկվեցին մարդիկ, օրինակ՝ խոսքս Վազգեն Սաղաթել յանի ու Նարեկ Սամսոնյանի մասին է, այդ իրավիճակի համար իրավունքն ու օրենքն ուներ լուծում, կարող էին պարզ դատավարական ընթացակարգով զրպարտության և վիրավորանքի հիմքով դատի տալ իրենց, բայց ոչ երբեք Ազգային անվտանգության ծառայությունը ներխուժեր մարդկանց տներ և նրանց բերման ենթարկեր, և այնուհետև մարդկանց նկատմամբ կիրառվեր ամենածանր խափանման միջոցը։ Նույն իրավիճակն ունենք Եկեղեցու հետ կապված։ Այս պահին չորս սրբազան հայրեր ազատազրկված են, այս պահին ունենք մեծանուն բարերար, ով ազատազրկված է, ցավոք, շարքը կարելի է շարունակել։ Հենց միայն քաղբանտարկյալների թվաքանակով անթույլատրելիության սահմաններն անցած են, ու կրկին ընդգծում եմ՝ սա մեզ տալիս է հիմք շարունակելու մեր պայքարը, սա հիմնական դրդապատճառներից մեկը պետք է հանդիսանա մեր պայքարն աննահանջ իրականացնելու, որովհետև իմ մշտական մոտիվացիան, ցանկությունը, այս պայքարի հիմնական մղումը եղել է դեպի վերականգնված իրավունքի գերակայություն, դեպի ժողովրդավար ու իրավական պետության ծիր վերադառնալու ցանկությունը։ Ուզում եմ ապրել իրապես ժողովրդավար և իրավական Հայաստանի Հանրապետությունում, որտեղ չկան պայմանական արժեքներ, որտեղ խաղաղությունն ու մեր սահմանները ոչ թե մշտական վտանգի ներքո են, այլ երաշխավորված են ամուր հիմքերով»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով 2026 թվականից իր ակնկալիքներին, հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունները, որոնք ջրբաժան են լինելու, իրավապաշտպանը նշում է՝ 2026 թվականը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության պատմության համար լինելու է բախտորոշիչ թվական: «Բախտորոշիչ է, որովհետև սպասվում են խորհրդարանական հերթական ընտրությունները, բախտորոշիչ է, որովհետև այդ խորհրդարանական ընտրությունների ելքով է պայմանավորված լինելու ընդհանրապես մեր ազգի ու պետականության ճակատագիրը։ Ինչո՞ւ, որովհետև այսօրվա քաղաքական ուժը, որն ունի նպատակ ու նկրտում հերթական անգամ վերարտադրվելու՝ որպես իշխանություն, արդեն հստակ տեսլական է ներկայացրել իրենց վարչության վերջին ժողովում, թե ինչ են անելու, եթե ստանան ժողովրդի քվեն։ Իսկ անելու են հետևյալը. փոխելու են մեր Սահմանադրությունը, փոխելու են մի տեքստով, որի հետ կապված յոթ տարուց ավելի աշխատանքներ են տանում, բայց թղթին տրված գեթ 1 հոդված չենք տեսել, միևնույն ժամանակ լսել ենք թշնամու պահանջը մեր Սահմանադրության փոփոխված տեքստի վերաբերյալ, որը բավականին մտահոգիչ է։ Համոզմունք ունեմ, որ եթե այդպիսի փոփոխություն տեղի ունեցավ, այդ հիմքերով հետագայում հարցականի տակ է դրվելու մեր պետականության ճակատագիրը։ Իրենց տեսլականով ու Ադրբեջանի պահանջներով և գործողություններով կա «Արևմտյան Ադրբեջանի» վերականգնման ծրագիր, նաև, այսօրվա իշխանության խոսույթով, այսպես կոչված, անկլավների, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են համարվում՝ ըստ վարչատարածքային բաժանման մասին օրենքի, «վերադարձի», իսկ իրավական գնահատմամբ՝ հանձնման գործընթաց կա։ Այսինքն՝ եթե 2021 թվականի ընտրություններին ես, որպես փորձագետ, ահազանգում էի, որ նրանց վերարտադրման պարագայում ակնհայտորեն կորցնելու ենք Արցախը, այսօր ահազանգում եմ, որ նրանց վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր համար խոր, համապարփակ, սառը դատողությամբ, բայց նաև որոշակի էմոցիաներով առաջնորդվելով՝ վճռական որոշում կայացնի՝ արդյոք համաձա՞յն է Հայաստանի Հանրապետության նման հեռանկարի և պետականության կորստի վտանգներին ուղղակիորեն առերեսվելու օրակարգի հետ»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում