Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Ի՞նչ գույնով տոնել Ամանորը, որպեսզի Հրե Ձին հաջողություն բերի

Ամեն տարի ամանորյա կերպարի ընտրությունը նոր մարտահրավեր է նետում կանանց և աղջիկներին, չէ՞ որ պետք է լինել թե՛ գեղեցիկ, թե՛ նորաոճ և թե՛ ընդունելի տարվա սիմվոլի կողմից։ Այսպես, մենք պատրաստել ենք հատուկ նյութ նրանց համար, ովքեր մեծ ուշադրություն են դարձնում նոր տարի ոչ միայն գեղեցիկ, այլև հաջողակ մուտք գործելու։

Հրե Ձի

2026 թվականը ըստ չինական օրացույցի Հրե Ձիու տարին է, և հենց նրանով է պայմանավորված 2026-ի` հաջողակ, նպատակների իրականացման և կյանքի ոլորտներում վառ տարի լինելը։ Գիտակները վստահեցնում են` այս գեղեցկուհին շռայլ կլինի բոլորի նկատմամբ՝ այս տարին ներկելով ազատությամբ, թեթևությամբ, միաժամանակ երազանքների իրականացմամբ և մեծ երջանկությամբ։ Իսկ նրա շռայլությունից օգտվելու համար պետք է առաջին հերթին հագնել այն, ինչն ընդունելի կլինի նրա համար։

d85a362a-5ba0-4d47-8a8e-2e961983bff6.jpeg (103 KB)

Հրե Ձիու գույները

Կարմիրը այս տարվա գլխավոր գույնն է՝ ալ կարմիրից մինչև գինու գույն։ Անտարբեր մի եղեք 2026-ի գույնի նկատմամբ․ կարմիրն այս տարվա հաջողության բանալին է։

Ոսկեգույն, դեղին, նարնջագույն՝  արևի լույսի և շռայլության գույներ։ Սրանք ջերմությամբ ու լուսավոր հիշողություններով են լցնում տարին։ Իսկ ահա գալիք տարում այս գույներով է պայմանավորված լինելու նյութական բարեկեցությունը։

Բնական կանաչ՝ Հրե Ձիու սիրելի գույնը։ Հատուկ պետք է շեշտել բնական բառը, որով պայմանավորված ուշադրություն դարձրեք մարգագետնի կամ խոտի մուգ կանաչի վրա։ Կանաչը խորհրդանշում է աճ, առողջություն և ներդաշնակություն։ Այն բալանսավորում է այս վառ տարին։

Կարամելագույնն ու շագանակագույնը այս տարվա ստաբիլության գույներն են։ Սրանք տարվան կհաղորդեն հուսալիություն, որպեսզի հեշտ լինի հարմարվել փոփոխություններին։

dc1961a6-e755-4899-a5a9-75938fe1af4f.jpeg (199 KB)

Ինչով դիմավորել 2026-ի Նոր տարվա գիշերը

Դժվար չէ կռահել, որ տարվա գլխավոր գույնը՝ կարմիրը լավագույն ընտրությունն է մեր բոլոր նորաոճ և համարձակ ընթերցողների համար, չնայած այն թյուր կարծիքին, որ այս տարի պետք է խուսափել կարմիրից, որպեսզի Հրե Ձին չզայրանա։ Իսկ նրանք, ովքեր վախենում են ավելորդ ուշադրությունից, բայց նաև չեն ուզում բարկացնել Հրե Ձիուն, կարող են օգտագործել կարմիրը եզրափակելու համար իրենց ամանորյա կերպարները կարմիր շրթներկի, պայուսակի կամ կոշիկի միջոցով։

Փայլող ոսկեգույնը նույնպես խրախուսվում է թե՛ իբրև կերպարի գլխավոր գույն և թե՛ ուղեկցվող զարդերի գույն․ հետաքրքիր է, որ արևելքում կարծում են, որ ազնիվ մետաղները նպաստում են բարգավաճմանը և բացում են հաջողության ճանապարհը։

Մուգ կանաչը երբևէ այսքան ակտուալ չէր եղել․ թավշյա զգեստներ, փայլերով կիսաշրջազգեստ ու անգամ կանաչ գծաներկ՝ այս բոլորը խրախուսվում է 2026 թվականը դիմավորելիս։ Ուշադրություն դարձրեք նաև գույների համադրությանը․ կանաչը կարելի է ոչ միայն համադրել սևի կամ սպիտակի հետ, այլև ոսկեգույնի։

Իսկ ահա դեղինը բոլոր լավատեսների և վառ գույներ սիրողների համար է։ Դեղինն  ընտրելով դուք կլինեք և՛ երեկոյի աստղը և՛ Հրե Ձիու սիրելին։

Որ գույներից խուսափել 2026-ին

Մոխրագույնը և մարմնագույնը շատ ձանձրալի են այս տարվա համար։ Բազայի սիրահարներին խորհորդ կտանք ուշադրություն դարձնել կարամելագույնին կամ մուգ շագանակագույնին։

Ձյութի պես սև զգեստներն այս տարի թողեք զգեստապահարանում։ Հրե Ձիու տարին պետք է դիմավորել վառ գույներով, սևն, իհարկե, կարելի է փրկել կարմիր կոշիկներով և ոսկեգույն զարդերով, սակայն մենք խորհորդ կտանք ի սկզբանե ընտրել ավելի ուրախ կերպար։

Կապույտը խիստ հակացուցված է այս տարի, չէ՞ որ դրա պատճառով մարում է Հրե Ձիու էներգիան։ Կապույտի սիրահարներին խորհորդ կտանք ուշադրություն դարձնել մուգ կանաչին։

Ճեփ-ճերմակը իբրև մոնոխրոմ կերպարի գույն սառնություն է հաղորդում։ Փոխարենը ընտրեք ավելի տաք երանգներ։