Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Նոր խաղացողը քաղաքական դաշտում․ «Մեր Ձևով»-ը մտնում է վճռական փուլ

Հայկական քաղաքական դաշտում արդեն մի քանի ամիս է ի հայտ է եկել նոր խաղացող, որը ոչ նախկին է, ոչ ներկա իշխանության շարունակությունը։ Հենց այդ հանգամանքով էլ այն զբաղեցնում է իր առանձնահատուկ տեղը՝ զերծ մնալով հին ու մաշված խոսքային հակադրություններից և բառախաղերից, որոնք տարիներ շարունակ սպառել են հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ։

«Մեր Ձևով» քաղաքական շարժումը ձևավորվեց մի փուլում, երբ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հրապարակային աջակցություն հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն։ Այդ դիրքորոշումից հետո նա արդեն ավելի քան վեց ամիս գտնվում է ապօրինի կալանքի տակ, ինչը շարժման համակիրների և բազմաթիվ քաղաքացիների գնահատմամբ դարձել է ոչ միայն անհատի, այլև արժեքային դիրքորոշման դեմ ուղղված ճնշման խորհրդանիշ։

Շարժման հիմնադրումից հետո անցած համեմատաբար կարճ ժամանակահատվածում «Մեր Ձևով»-ը հասցրել է ձևավորել կուռ կազմակերպական կառուցվածք։ Անդամների թիվը գերազանցում է 14000-ը, բացվել են գրասենյակներ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում և մի շարք այլ քաղաքներում։ Այս թվերը, մասնագետների գնահատմամբ, վկայում են ոչ թե ձևական ակտիվության, այլ քաղաքական նոր պահանջի մասին, որը հասունացել է հասարակության ներսում։

«Մեր Ձևով» շարժումն իր առջև դնում է հավակնոտ խնդիր՝ իր ուսերի վրա վերցնել քաղաքական նոր իրականության ծանր բեռը։

Այդ նպատակի համատեքստում օրերս տեղի ունեցավ շարժման հաշվետու հավաքը, որը փորձագետների գնահատմամբ ներկայանալի էր, աչքի էր ընկնում նոր մոտեցումներով և նոր խոսքով մի փուլում, երբ քաղաքական դաշտը գտնվում է բարդ ու խճճված իրավիճակում։

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր Ձևով» շարժումը հայտարարել է, որ 2026 թվականի սկզբին կգրանցվի որպես կուսակցություն և կմասնակցի նույն տարվա խորհրդարանական ընտրություններին՝ ներկայացնելով նաև վարչապետի թեկնածու։ Այս հայտարարությունը փաստում է, որ շարժումը դուրս է գալիս զուտ հասարակական նախաձեռնության շրջանակներից և պատրաստվում է ամբողջական քաղաքական պատասխանատվության։

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Փաստի» հետ զրույցում հույս է հայտնել, որ «Մեր Ձևով»-ը կարող է հաջողել ներկայիս պայմաններում։

«Այսօր երկրում այնպիսի իրավիճակ է, որ ցանկացած հականիկոլ ճամբարի ուժ, որը պատրաստ է վճռական պայքարի առաքելությունն իր վրա վերցնել, անպայմանորեն հաջողելու է։ Որովհետև հասարակության գերակշիռ մեծամասնությունը ուզում է այս իշխանության օր առաջ հեռացումը, և մեզ չպիտի մոլորության մեջ գցի այս իշխանությանը սատարողների 12-13 տոկոսը, որոնք մշտապես առաջնագծում են և աղմկարար են, և այն հարյուր հազարավոր ֆեյքերը, որոնք իշխանությունը գործի է դնում հանրային կարծիքը խեղելու և իբր իր աջակիցների ֆեյք բանակ ցուցադրելու համար։

Որպես «Մեր Ձևով»-ի ուղղակիորեն լիդեր Սամվել Կարապետյանի կերպարը ակնհայտորեն ընդունելի է հանրության համար, որովհետեւ Սամվել Կարապետյանը երևի հայ ժողովրդի անկախության պատմության մեջ այս երեսունից ավել տարիների ընթացքում Հայաստանում և Արցախում ամենամեծ ներդրում արած հայն է։ Եվ քանի որ մեր հասարակությունը շատ է սիրում «լափել են, թալանել» և նմանատիպ այլ չափանիշներով չափել հանրային հայտը, առնվազն Կարապետյանի դեպքում նման որևէ մեղադրանք ներկայացնել հնարավոր չէ։ Մնացածը կախված է, թե որքան գրագետ և ինչքանով ճշգրիտ «Մեր Ձևով»-ը կկազմի իր ճանապարհային քարտեզը և ինչքանով իր շարքերում կներգրավի վճռական մարդկանց։

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու մահապարտ է, որովհետև Նիկոլը շատ լավ գիտի, որ իր իշխանությունը կորցնելը, չվերարտադրվելը, ուղղակիորեն հավասարազոր է լինելու նվազագույնը իր քրեակատարողական հիմնարկում հայտնվելուն։ Եվ ունենալով արևմուտքի տոտալ աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար։

Կլինի «Մեր Ձևով»-ը կամ որևէ այլ քաղաքական ուժ նույնքան մահապարտ իշխանությունը փոխելու, ինչքան Փաշինյանն է մահապարտ իշխանությունը պահելու, ուրեմն կհաջողի, իսկ եթե չի լինի, ցավոք սրտի 2026 թվականի հունիսի 7-ին մենք կունենանք շատ տխուր պատկեր Հայաստանի Հանրապետության ապագայի համար»։

Այս գնահատականները հստակ ցույց են տալիս այն բարձր ակնկալիքները և միևնույն ժամանակ ծանր պատասխանատվությունը, որը դրվում է նոր ձևավորվող քաղաքական ուժերի վրա։ «Մեր Ձևով»-ի առաջիկա քայլերը ցույց կտան՝ կկարողանա՞ արդյոք շարժումը այդ սպասումները վերածել համակարգված քաղաքական աշխատանքի և իրական փոփոխության հայտի։