Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Տեխնոլոգիական նորարար և գինեգործ Ադամ Կաբլանեանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հպարտությամբ հայտարարում է, որ տեխնոլոգիական նորարար, ձեռնարկատեր, Alexandrea Winery-ի հիմնադիր և բարերար Ադամ Կաբլանեանը միացել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին։

Ավելի քան երեք տասնամյակ Ադամ Կաբլանեանը ստեղծել և զարգացրել է տեխնոլոգիական ընկերություններ, կրթել և ձևավորել առաջնորդների սերունդ, իսկ այսօր իր փորձն ու ժառանգությունը ներդնում է կրթության, նորարարության և կայուն զարգացման մեջ։ Նրա ռազմավարական մտածողությունը և միջազգային փորձը նշանակալի ներդրում են լինելու հիմնադրամի կառավարման և երկարաժամկետ զարգացման համար։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաքելությունն է աջակցել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին՝ ապահովելով բարձրորակ կրթություն, մասնագիտական զարգացում և միջազգային հարթակներում ներկայանալու հնարավորություններ։ Ադամ Կաբլանեանի միանալը Հոգաբարձուների խորհրդին նոր հնարավորություններ է բացում հիմնադրամի համար՝ ամրապնդելով նրա կառավարման համակարգը և ընդլայնելով ռազմավարական տեսլականը։

Սերգեյ Սմբատյան, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր, նշել է․

«Ադամ Կաբլանեանի միանալը մեր Հոգաբարձուների խորհրդին կարևոր և ժամանակին քայլ է հիմնադրամի համար։ Նրա նորարար մտածողությունը, միջազգային փորձը և արժեքների հանդեպ պատասխանատու մոտեցումը լիովին համահունչ են մեր առաքելությանը։ Վստահ եմ, որ նրա մասնակցությունը նոր որակ և նոր հեռանկարներ կբերի մեր ծրագրերին՝ նպաստելով երիտասարդ երաժիշտների առավել նպատակային աջակցությանը և դասական երաժշտության և հայկական մշակույթի կայուն զարգացմանը»։

Ադամ Կաբլանեանը նշել է․

«Երաժշտությունը ոչ միայն արվեստ է, այլև լեզու, որը ձևավորում է մտածողություն, արժեքներ և ապագա։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեությանը միանալով՝ նպատակ ունեմ իմ փորձը ծառայեցնել երիտասարդ տաղանդների զարգացմանը, որոնց մեջ տեսնում եմ հայկական մշակույթի շարունակականությունն ու Հայաստանի վաղվա օրը»։

Հիմնադրամի մասին

 

 «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հիմնադրվել է 2019թ. մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից, ով հանդիսանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը:

 

Հիմնադրամի ռազմավարական առաքելությունն է ստեղծել կայուն կրթական և մշակութային էկոհամակարգ Հայաստանի և սփյուռքի երիտասարդ տաղանդների համար՝ ապահովելով նրանց համար մասնագիտական աճի և միջազգային ճանաչման անհրաժեշտ պայմանները։

 

Հիմնական ուղղություններն ու արդյունքները՝

 

  • 500+ վարպետության դասեր աշխարհահռչակ երաժիշտների հետ
  • 13+ կրթական ուղևորություններ և միջազգային ակադեմիաներ
  • 250+ օտար լեզուների դասեր
  • 40+ թանգարանների և մշակութային կենտրոնների այցելություններ
  • 200+ համերգների և փառատոների այցելություններ
  • 400+ բեմական ելույթներ
  • 90+ տաղանդավոր երեխաներին ամսական կրթաթոշակներ

 

Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը

 

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, որը նախագահում է Մաեստրո Սերգեյ Սմբատյանը, միավորում է մշակույթի, բիզնեսի և բարեգործության առաջատար ներկայացուցիչներին։ Խորհրդի անդամներն են՝

 

  • Մհեր Աբրահամյան - «ԱյԴի Բանկ»-ի Վարչության նախագահ
  • Անդրանիկ Գրիգորյան - «Կոնվերս Բանկ»-ի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
  • Նարեկ Վարդանյան - The Crowdfunding Formula (TCF) ընկերության համահիմնադիր և Գործադիր տնօրեն
  • Լուսինե Եղիազարյան - SADA ընկերության Գլխավոր ֆինանսական տնօրեն և Խորհրդի անդամ