Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ընդդիմադիր գործիչները՝ դատախազության թիրախում

Գլխավոր դատախազությունը երեկ հայտնեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա կինը, դուստրը և ընտանիքի այլ անդամներ հրավիրվել են դատախազություն։ Հակոբյանները դատախազություն պետք է ներկայանային այսօր կեսօրին։ Ընդ որում, Հակոբյանները միակը չեն, որոնց հրավիրել են դատախազություն։ Երեկ հայտնի դարձավ, որ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Հակոբյանը, որի գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվել և նրան հրավիրել են ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու հայտարարագիր։ Դատախազություն են հրավիրել նաև Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին, նրա հորը՝ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանին և ընտանիքի այլ անդամների։

Մեր տեղեկություններով, դատախազության հրավիրյալները այսքանը չեն, առաջիկայում այլ ընդդիմադիր գործիչների ևս հրավիրելու են։ Իշխանությունները ցանկանում են նոր շոու նախաձեռնել տարվա սկզբին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հարվածել ընդդիմադիր կուսակցություններին, ցույց տալ, թե իբր նրանք տարիներ շարունակ զբաղվել են թալանով և այժմ ստիպված են վերադարձնել իրենց թալանը։ Ինչպես երևում է հրավիրյալներից, թիրախում առաջին հերթին 2-րդ նախագահի նախկին ու ներկա թիմակիցներն են։

Փաշինյանի գլխացավանքներից երկրորդը հենց Ռոբերտ Քոչարյանի ուժն է, իսկ առաջինը դառնալու լուրջ հնարավորություն ունի «Մեր ձևով» շարժումը, ուստի և Փաշինյանն ամեն գնով փորձում է մաքրել իր ճանապարհը խորհրդարանական ընտրությունների առաջ։

Տաթևիկ Բադալյան