Կայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ երեկոն
Կայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ երեկոն, որի ընթացքում մրցանակներով պարգևատրվեցին 2025 թվականին Հայաստանի պատանեկան առաջնություններում լավագույն արդյունքներ գրանցած մարզիչներն ու մրցավարները, ինչպես նաև հայկական բասկետբոլի զարգացման գործում ներդրում ունեցած անձինք։
Մրցանակակիրներ
• Արա Գևորգյան («Բազե») – մինչև 12 տարեկան աղջիկների Հայաստանի 2024/25 թթ. առաջնության չեմպիոն
Մանուկ Գրիգորյան (ՀԱԹ) – մինչև 12 տարեկան պատանիների Հայաստանի 2024/25 թթ. առաջնության չեմպիոն
Գևորգ Շահնազարյան («Շենգավիթ») – մինչև 14 տարեկան աղջիկների Հայաստանի 2024/25 թթ. առաջնության չեմպիոն
Հարություն Եսայան («Արաբկիր») – մինչև 14 տարեկան պատանիների Հայաստանի 2024/25 թթ. առաջնության չեմպիոն
Մանուկ Գրիգորյան (ՀԱԹ) – մինչև 16 տարեկան աղջիկների Հայաստանի 2024/25 թթ. առաջնության չեմպիոն
Մխիթար Վարդանյան («Շենգավիթ») – մինչև 16 տարեկան պատանիների Հայաստանի 2024/25 թթ. առաջնության չեմպիոն
Սարգիս Ստեփանյան («Հատիս») – մինչև 18 տարեկան տղաների Հայաստանի 2024/25 թթ. առաջնության չեմպիոն
ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» մեդալով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ինչպես նաև օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած ներդրման համար, պարգևատրվեց ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար շնորհակալագրով, ինչպես նաև հայկական բասկետբոլի զարգացմանը նպաստելու համար հուշանվերով պարգևատրվեցին Արման Առաքելյանը և Մերի Պողոսյանը։
Մրցավարական գործունեության համար հուշամեդալներով պարգևատրվեցին Մնացական Ավետիսյանը, Եղիշե Նազարյանը և Համլետ Առաքելյանը։
Հուշամեդալների արժանացան նաև քարտուղարներ Մարինե Ադամյանը, Նելլի Սարգսյանը և Ասյա Սանդրոսյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի