Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Վիդեո

Մեր երկրին պետք է քաղաքի` քայլ առ քայլ զարգացման պլան, որպեսզի մենք քսանմեկերորդ դարի քաղաք ունենանք․ Նարեկ Կարապետյան

«Երևանին պետք է զարգացման ծրագիր։ Երբ մենք գնում ենք տարածաշրջանի մյուս քաղաքներ, տեսնում ենք, որ իրենք առաջ են անցել։ Ես Շիրակացու Ճեմարանում եմ սովորել, և ամեն օր Մասիվ եկել եմ դասի։ Ասեմ տարբերությունը. տարբերությունը մեծ չէ այսօրվա և տասնհինգ տարի առաջվա Մասիվի միջև։ Չկա զարգացման ծրագիր, քաղաքի զարգացման պլան չկա։ Մեր երկրին պետք է քաղաքի` քայլ առ քայլ զարգացման պլան, որպեսզի մենք քսանմեկերորդ դարի քաղաք ունենանք»,- այս մասին ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ՝ Նոր Նորքում շարժման գրասենյակների բացմանը։

Նարեկ Կարապետյանը խոսել է Երևան քաղաքի առօրյա խնդիրների և երկարաժամկետ մարտահրավերների մասին և նշել, որ փոփոխությունների համար պետք է մարդ, ով խելոք աշխատում է, ով ամեն օր աշխատում է՝ քայլ առաջ գնալու համար։

«Եվ մենք բոլորով պետք է դրան հասնենք։ Ո’չ իմ ու քո չանենք, ո’չ ասենք՝ դու քպ-ական ես, դու հանրապետական ես, կամ դու ոչ մի կուսակցության մասնակից չես։ Եթե մարդ ունի լավ աշխատանքային փորձ, կարողանում է լավ աշխատել, նա մեր թիմի անդամ է» ։

Անդրադառնալով օրեր առաջ շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովի ժամանակ իր կողմից արված հայտարարությանը՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «Մեր երկրին պետք է նոր ղեկավարի անուն, մեր երկրին պետք է հինգերորդ ղեկավարի անուն, քանի որ եթե մեր նախորդ ղեկավարներից որևէ մեկը լինի ղեկին, մեր հասարակության մի մասը նրան չի ընդունի։ Բոլոր ղեկավարներից յուրաքանչյուրին մեր հասարակության մի մասը չի ընդունում։ Դրանից հետո բոլոր կողմերից՝ թե ներկայիս իշխանության, թե առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից եղան կարծիքներ, որ այդպես չէ։ Ի՞նչ եք կարծում, մեր երկրին պետք է հինգերորդ՝ նոր ղեկավար, թե մենք պետք է մնանք նույն ազգանունների շարքում։

Օտար երկրները այսպիսի հարց են լուծել։ Օրինակ՝ ԱՄՆ իշխանությունները չեն թողնում՝ մարդը երկու անգամից ավել իշխանության մնա։ Դրա հիմնական նպատակն այն է, որ ժողովրդի մի մասն արդեն հակասություն է զգում այդ անձի նկատմամբ և ամեն օր պաշտոնավարում ավելի է խորացնելու այդ հակասությունը։ Դրա համար երկրորդ ժամկետից հետո չեն գնում առաջ։ Մեր երկրի այսօրվա վարչապետը գնում է երրորդ ժամկետի, ու մեր երկրի սահմանադրությունն այնպես է սարքած, որ կարող է չորրորդ էլ մնալ, հինգերորդն էլ մնալ… անսահմանափակ ժամանակ։ Եթե մենք մեզ նեղություն չտանք ու չսկսենք աշխատել դրա դեմ, որովհետև եթե դեմը չառանք, ամեն տարի ավելի խիստ է դառնալու, ավելի շատ է ոստիկանական ուժերի միջոցով ժողովրդին ճնշելու, որ փորձի մնալ իշխանության։ Պետք է դեմը առնել, որպեսզի ամեն իշխանություն ունենա իր ժամկետը, կատարի իր գործի մաքսիմումը և հեռանա»։

Նոր Նորքի 7-րդ զանգված 38/1, Վիլնյուսի 1/7 և Վիլնյուսի 35/5 hասցեներում պաշտոնապես բացվել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման երեք գրասենյակ։