Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Եկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերում

Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումները վաղուց դուրս են եկել կառավարության և եկեղեցու միջև հռետորական հակասությունների շրջանակից։ Այն, ինչ սկզբում ներկայացվում էր որպես ներքին կառավարման կամ կարգապահական խնդիր, այսօր վերածվել է համակարգված գործընթացի՝ քրեական գործերով, ձերբակալություններով և բացահայտ քաղաքական ճնշմամբ։ Մասնագետների համոզմամբ՝ տեղի ունեցողը զուտ ներքաղաքական զարգացում չէ, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների բաղադրիչ։

Վերջին ամիսներին Էջմիածնի շուրջ զարգացող իրադարձությունները վկայում են մի սցենարի մասին, որի նպատակն է թուլացնել հայության հոգևոր և խորհրդանշական առանցքը։

Ըստ փորձագիտական շրջանակների՝ այս գործընթացը ներդաշնակորեն տեղավորվում է այն քաղաքական գծի մեջ, որն առաջ է մղվում Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ շահերի համատեքստում։ Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակության և ինքնուրույնության խաթարումը պատմականորեն եղել է այդ երկրների ռազմավարական նպատակներից մեկը, իսկ այսօր այդ նպատակը փորձ է արվում իրականացնել ներհայաստանյան գործիքակազմով։

Գործող իշխանությունը, ձևականորեն պահելով հեռավորություն, փորձում է տեղի ունեցողը ներկայացնել որպես եկեղեցու ներսում առկա պառակտում։ Սակայն իրականում գործի է դրված համակցված ճնշման մեխանիզմ՝ մի կողմից շինծու քրեական գործերով և վարչական լծակներով, մյուս կողմից՝ իշխանամետ հոգևորականների միջոցով ներքին լարվածություն սերմանելով։ Այս մեթոդաբանությունը թույլ է տալիս իշխանությանը խուսափել ուղիղ պատասխանատվությունից՝ միաժամանակ հասնելով իր քաղաքական նպատակներին։

Մասնագետների գնահատմամբ՝ կաթողիկոսի դեմ ներկայիս արշավը լոկալ քայլ չէ։ Այն տեղավորվում է վերջին տարիներին ձևավորված ավելի լայն շղթայի մեջ՝ Արցախի հարցի աստիճանական դուրս մղում ազգային օրակարգից, «պատմական տրավմաներից» հրաժարվելու մասին վտանգավոր թեզերի շրջանառություն, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների նախապատրաստում։ Այս ամբողջ համատեքստում եկեղեցու թուլացումը դիտարկվում է որպես հանրային դիմադրությունը չեզոքացնելու առանցքային պայման։

Փորձագետները չեն բացառում, որ մինչև տարեվերջ իրականացվող քայլերը մաս են կազմում արտաքին գործընկերների հետ ձեռք բերված չբարձրաձայնված պայմանավորվածությունների։ Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների «խորը կարգավորման» շրջանակում, ըստ այդ գնահատականների, հայկական կողմը պարտավորվել է վերացնել այն ինստիտուտները, որոնք կարող էին խոչընդոտել այդ գործընթացին։ Իսկ Հայ Առաքելական Եկեղեցին, իր ազդեցությամբ և համազգային հեղինակությամբ, այդ ինստիտուտների շարքում առաջիններից է։

Եկեղեցին, սակայն, կարող է լինել միայն առաջին թիրախը։ Եթե այս գիծը հաջողվի, հաջորդ փուլում հնարավոր են անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ, քաղաքական դաշտի «մաքրում», ընդդիմադիր ուժերի արգելում կամ լուծարում։ Առանց հոգևոր և արժեքային հենասյուների հասարակությունը դառնում է առավել խոցելի արտաքին մանիպուլյացիաների և պարտադրված վերաձևումների համար։

Եթե այս ընթացքը շարունակվի, Հայաստանը կանգնելու է ոչ թե հերթական քաղաքական ճգնաժամի, այլ հիմնարար վերափոխման վտանգի առաջ։ Երկիրը, որը դարեր շարունակ իր ինքնությունը կառուցել է քրիստոնեական հավատքի, պատմական հիշողության և ազգային ինստիտուտների շուրջ, կարող է վերածվել դատարկ ձևական պատյանի՝ հարմար արտաքին խաղացողների շահերի սպասարկման համար։

Այսօր եկեղեցու շուրջ ընթացող պայքարը այլևս միայն կրոնական կառույցի մասին չէ։ Սա պայքար է Հայաստանի ինքնիշխան ապագայի, սեփական արժեքների և սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի համար։ Իսկ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ նման հալածանքները ոչ միայն ներազգային ողբերգություն են, այլ նաև խարան՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։