Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Միրզոյանը փորձում է մեղմել ՌԴ հնարավոր կոշտ արձագանքը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի տարեվերջյան հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը ավելի շուտ արդարացումների շարք էր Ռուսաստանի հասցեին։ Հիշեցնենք՝ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել էր Մոսկվայի դիրքորոշման մասին լրագրողի հարցին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների և հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի և ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքներով։

«Ես հարց ունեմ. ի՞նչ չափանիշներով են նրանք նույնականացվում։ Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե պարզապես հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, ապա դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,– ասել էր Զախարովան։ Ռուսական կողմի այս կոշտ զգուշացումը, թերևս, լուրջ մտահոգել է ՀՀ իշխանություններին, որոնք Միրզոյանին ուղարկել էին Հանրային հեռուստատեսություն՝ ռուսական կողմի առաջ արդարանալու։

Ռուսաստանի կողմից հնարավոր հիբրիդային սպառնալիքի վերաբերյալ հարցին Միրզոյանը խուսափողական պատասխան էր տվել։ «Ապատեղեկատվության զգալի մասը գալիս է ռուսաստանցի փորձագետներից կամ պատգամավորներից։ Հիբրիդային սպառնալիքները կարող են գալ տարբեր ուղղություններից, այդ թվում՝ Ռուսաստանից»,– ասել էր նա։ Միրզոյանը նաև հայտարարել է, թե Հայաստանի կառավարությունը «Ռուսաստանին երկրից հանելու» կամ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապերը խզելու օրակարգ չունի, իսկ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը Հայաստանի կառավարության օրակարգում չկա։ Արտգործնախարարը նաև խոսել էր Եվրամիության հետ հարաբերությունների մասին՝ նշելով, թե ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն ուղղված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմանը։

«Եթե մի օր կանգնենք ԵՄ-ին անդամակցելու հարցի առաջ, անխուսափելիորեն կառաջանա նաև ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը։ Երբ ժամանակը գա, կնստենք և որոշում կկայացնենք։ Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ շարունակում են խորանալ»,– համենայնդեպս, ասել էր արտգործնախարարը։

Ըստ էության, խուսափողական այս պատասխանները և հռետորաբանության կտրուկ մեղմացումը ընդամենը առիթ են հայկական կողմի համար՝ մեղմելու Ռուսաստանի հնարավոր կոշտ արձագանքը, իսկ որ այդպիսի արձագանք լինելու է, թերևս, ոչ ոք չի էլ կասկածում։

Մոնիկա Բարսեղյան