Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ (տեսանյութ)
Իդրամ ընկերության աշխատակիցներն այս տարի դարձան «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի շահառու ավելի քան 100 երեխաների գաղտնի Ձմեռ պապը։ Սիրով ու հոգատարութամբ ընտրված նվերներով ընկերության թիմը՝ տնօրեն Արսեն Քդենյանի գլխավորությամբ, այցելել է կենտրոնի գրասենյակ, հանդիպել երեխաների հետ ու վայելել տոնի ողջ հեքիաթը՝ երեխաների երգ ու պարի, գեղեցիկ ելույթների ներքո։ Երեխաներն էլ իրենց հերթին էին նվերներ պատրաստել հյուրերի համար՝ տոնածառի կավե խաղալիքներ, որոնք անպայման կհիշեցնեն լուսավոր օրվա մասին։
Իդրամ ընկերության ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանը նշեց․ «Ցանկացած դեպքում, երբ որևէ դրական բան ես փոխանցում որևէ մեկին, արդեն ջերմ ու հաճելի զգացողություններ ես ունենում։ Բայց երբ տեսնում ես փոքրիկների, որոնք դրա կարիքն ավելի քան որևէ մեկն ունի, հուզմունքն ու զգացմունքները կրկնապատկվում են։ Իդրամի ողջ թիմը մեծ պատրաստակամությամբ ու սիրով է միացել այս նախաձեռնությանը։ Սա ուղղակի միջոցառում չէ, այլ երկար սպասված հանդիպում։ Բալիկները մեզ դիմավորեցին այնպիսի մթնոլորտում, այնպիսի միջոցառմամբ, որ հուզմունքը, ջերմությունն ու մեծ սերն իրենց հանդեպ ամբողջությամբ պարուրել է բոլորիս»։
«Օրրան» հաճախող երեխաների համար ոչ միայն նվերներն են կարևոր, այլև այն ուշադրությունն ու ջերմությունը, որ ստացան օրվա միջոցառումից, նշում է «Օրրան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը․ «Երեխաները կարիքավոր ընտանիքներից են և անգամ փոքրիկ նյութական նվերը նրանց մեծ ուրախություն է պատճառում։ Բայց նաև պետք է ասեմ, որ երեխաները շատ ուրախանում են, երբ հյուրեր են ընդունում, զգում իրենց հանդեպ ուշադրությունն ու սերը։ Շատ ենք կարևորում այսպիսի այցերը, որովհետև մեր հյուրերը օրինակելի մարդիկ են և մենք ուզում ենք, որ մեր երեխաներն էլ սովորեն ու երբ մեծանան, իրենք էլ իրենց վրա բարեգործություն անելու պատասխանատվություն վերցնեն»,- եզրափակեց Արմինե Հովհաննսիայնը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի