Իմ ամենամեծ ցանկությունն այն է , որ մեր երկրից կորչեն երկակի ստանդարտները. Հարություն Մնացականյան
Դեկտեմբերի վերջին Ռեպորտաժ էին պատրաստում , որտեղ հարց էին տալիս քաղաքական գործիչներին , ակտիվ քաղաքացիներին , թե ի՞նչ կուզեին 2026 թվին ձմեռ պապն իր հետ տաներ մեր երկրից։ Իմ պատասխանը և ամենամեծ ցանկությունն այն էր , որ առհասարակ կորչի մեր երկրից երկակի ստանդարտները։ Հունվարի մեկից առ այսօր , իշխանական ներկայացուցիչների կողմից արված գրառումներ են հայտնվում իմ էջում , որտեղ հորդորում են խնայողաբար օգտագործել հոսանքը տոներին , հիմա նաև ցրտերին , որ վթարներ , անջատումներ չլինեն։ Մի գրառում էլ մերկասառույցների մասին էր , որտեղ հորդորում էին մեքենա վարել խիստ անհրաժեշտության դեպքում։ Ու գրառումների տակ մե շնորհակալություններ , մե գովք , մե մեծարանք առ գրողները և գերատեսչություններ։ Ժողովուրդ երկակի ստանդարտներն այն են , երբ նույն տեքստը 2016-2025 թ Մայիս ամսին գրված լիներ ՀԷՑ-ի նախկին տնօրինության կողմից , 2016_2018 թթ ճանապարհների մասին նույն տեքստը գրված լիներ քաղաքապետարանի կողմից կդառնար մի մեծ սռաչի առարկա , ներկայիս տեքստը հրապարակող պաշտոնյաները նախկինում նույն տեքստը սքրին էին անելու, տեղադրեին իրենց Ֆբ պատերին ու սկսելու էին հեգնել , ծաղրել , սարկազմով հիշեցնել , որ մենք ապրում ենք 21-րդ` տեխնոլոգիաների դարում , արհեստական ինտելեկտի դարում , բայց մեր պատկան մարմինները դեռ 20-րդ դարի հայտարարություններ են անում։ Այս ու՞ր ենք հասել մենք։ Ու պատկերացնում եմ էդ հեգնական գրառումների տակ սրտիկողների ու մեկնաբանություն թողնողների հրճվալից գրածները։
Իսկ հիմա... Դե ինչպես ասել եմ հինգ տարի առաջ , դուք անցնում եք բոլոր այն «մեղքերի» միջով, ինչը որ քննադատել եք նախկիններին։
Օրինակ ես կարող եմ մեկնաբանել նաև թե ինչու տեղի ունեցավ այս ամենը նախատոնական ու տոնական օրերին, բայց կթողնեմ մասնագետներին , նրանք ավելի հանգամանալից կբացատրեն։
Ու ամենամեծ ցինիզմն էլ այն է , որ հունվարի երկուսին ՀՀ-ում որևէ մասնաճյուղի վթար չլինելը հպարտությամբ ներկայացնում են , որպես մեծ ձեռքբերում։
Մեկ մեկ նայեք ինքներդ ձեզ կողքից։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող