Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Քաղաքականություն

Երբ պետությունն անցնում է կարմիր գիծը․ իշխանության բաց ճակատումը Հայ Առաքելական Եկեղեցու հետ

Հունվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ընդունել և ստորագրել է մի հայտարարություն, որը ներկայացվում է որպես Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզ։ Փաստաթուղթը ստորագրվել է վարչապետի կողմից և Կաթողիկոսի հրաժարականը պահանջող տասը եպիսկոպոսների մասնակցությամբ՝ վարչապետի պաշտոնական կեցավայրում։ Այս փաստը ինքնին արդեն վկայում է, որ խոսքը ոչ թե եկեղեցու ներքին կյանքի շուրջ ընթացող քննարկման, այլ հստակ քաղաքական միջամտության մասին է։ Եկեղեցական հարցը դուրս է բերվել իր բնական, կանոնական միջավայրից և տեղադրվել է պետական իշխանության ուղղակի վերահսկողության դաշտում։

Հունվարի 6-ին նույն գործընթացի շարունակությունն էր վարչապետի կողմից կազմակերպված «ուխտերթը», որը փորձ էր ներկայացնել հասարակական աջակցություն իշխանության որդեգրած գծին։ Սակայն այդ քայլը ավելի շատ բացահայտեց իշխանության մտադրությունների իրական բնույթը, քան ապահովեց ակնկալվող արդյունքը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ եկեղեցին վերքաղաքական կառույց է, մինչդեռ գործող իշխանությունը փորձում է այն ներքաշել քաղաքական բռնաճնշումների դաշտ։ Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է եկեղեցու ներսում իր համար համախոհներ գտնել և օգտագործել նրանց քաղաքական նպատակների համար։ Խաչատրյանը ընդգծել է, որ ընդդիմությունը մշտապես կանգնած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին, և դա որևէ մեկի համար հարց չի կարող առաջացնել։ Անդրադառնալով վարչապետի և տասը եպիսկոպոսների համատեղ հայտարարությանը՝ պատգամավորը այն բնութագրել է որպես եկեղեցու դեմ հարձակման հերթական գալար՝ հավելելով, որ իշխանությունը շարունակում է քաղաքական շոուների միջոցով քողարկել իր իրական նպատակները։

Եկեղեցու դեմ այս արշավին խիստ և կոշտ գնահատական է տվել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ եթե Կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսները շարունակեն այդ ճանապարհը, ապա Նիկոլ Փաշինյանի հետ միասին հայ պատմագրության մեջ կմնան որպես նզովյալներ։ Հովհաննիսյանը նշել է, որ այդ հոգևորականները, կարծելով թե աստվածատուր առաքելություն են իրականացնում, մոռացել են սեփական բարեվարքության և հոգևոր պատասխանատվության մասին՝ վերածվելով իշխանության ձեռքի գործիքի։ Նրա համոզմամբ՝ անկախ նրանից, թե ինչն է նրանց առաջնորդում՝ փառասիրությունը, նյութական շահը, թե այլ գործոններ, այդ գործողությունները պիղծ են ոչ միայն աստվածաբանական, այլ նաև մարդկային առումով և չեն կարող ընդունելի լինել հասարակության համար։

Հունվարի 6-ին Երևանում կազմակերպված «ուխտերթը» չկարողացավ ապահովել նույնիսկ ձևական բազմամարդություն։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված կադրերը հստակ ցույց տվեցին, որ մասնակիցների թիվը սակավ է, իսկ հանրային աջակցությունը՝ փաստացի բացակա։ Չնայած վարչական ռեսուրսի կիրառմանը, կազմակերպչական ճնշումներին և ուղեկցող տեղեկատվական ագրեսիային, միջոցառումը չտվեց իշխանության համար ցանկալի արդյունքը։ Ընդհակառակը, այն դարձավ լուռ, բայց խոսուն ցուցիչ իշխանության և հասարակության միջև խորացող անվստահության, որը այլևս դժվար է քողարկել անգամ ամենաբարձր հարթակներից հնչող հայտարարություններով։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ժողովրդավարության մասին բարձրաձայն խոսող աշխարհի աչքի առաջ ցույց է տալիս այդ բառի բուն իմաստով դատարկվելը։ Երբ պետական իշխանությունը ներխուժում է եկեղեցու ներքին կյանք, ճնշում հոգևոր ինստիտուտը և փորձում այն դարձնել քաղաքական գործիք, խոսքն այլևս ժողովրդավարության մասին չէ։ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող նման հալածանքները ոչ միայն խախտում են իրավական և բարոյական հիմնարար սկզբունքները, այլ նաև ամոթալի երևույթ են ամբողջ աշխարհի համար։