Ալիևը չի մեղմացնում հռետորաբանությունը. «Զանգեզուրի միջանցք» լինելու է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ամանորից հետո առաջին մեծ ասուլիսն է տվել և կրկին առաջ տարել ադրբեջանական նարատիվները, որոնք լուրջ խնդիրներ են հարուցում Հայաստանի համար։ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, և սա այլևս լուծված հարց է նաև այն պատճառով, որ պայմանավորվածությունների ներքո ԱՄՆ նախագահի ստորագրությունն է։ Նշելով, թե այդ հարցից խուսափելը Հայաստանի համար ինքնասպանություն կլինի, Ալիևը կրկին պնդել է, թե այդ հատվածը «Զանգեզուրի միջանցք» է, թեպետ նախագահ Թրամփը այդ երթուղուն տվել է իր անունը և այժմ այն նրա ճանապարհն է։
Թեև Հայաստանի գործող իշխանությունները փորձում են խուսանավել և «Զանգեզուրի միջանցք» անվանում են միայն Ադրբեջանի տարածքով անցնող հատվածը, բայց Ալիևը պնդել է, որ «դա հենց Ադրբեջանը Նախիջևանին Հայաստանի տարածքով կապող երթուղին է և, ըստ էության, անվանման փոփոխությունը չի փոխում հարցի էությունը»։ Ակամայից և ծպտյալ սպառնալիքներ տեղալով Հայաստանի հասցեին, Ալիևը պնդել է, որ այդ ճանապարհը պետք է շուտափույթ բացվի։
Սա լուրջ հարված է Փաշինյանի դիրքերին, ով վերջին շրջանում փորձում է անընդհատ հեռու մնալ Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելուց և փորձում է խուսանավել՝ կեղծ նարատիվներ առաջ մղելով։ Ըստ էության, Ադրբեջանը որևէ կերպ չի հրաժարվում իր վարած քաղաքականությունից, նախապայմաններից և պահանջներից, ինչն էլ արդեն հերթական անգամ արձանագրել է Իլհամ Ալիևը, և սա ծանր դրության մեջ է դնելու Հայաստանի գործող իշխանություններին, առավել ևս՝ նախընտրական տարվա սկզբին։
Լուիզա Բադալյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի