Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետևանքով մինչև 80 մարդ է զոհվել․ WP
ԱՄՆ կառավարության գնահատականներով՝ շաբաթ օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերեվարելու նպատակով իրականացված ռազմական ռեյդի ժամանակ մոտ 80 մարդ է սպանվել, այդ թվում՝ տասնյակ մարդիկ զոհվել են Կարակասում նրա նստավայրում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իրազեկ պաշտոնական աղբյուրներին:
Աղբյուրներից մեկի համաձայն՝ լուսաբացին տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 67 մարդ, մինչդեռ մեկ այլ աղբյուր նշել է, որ զոհերի թիվը տատանվում է 75-ից 80-ի միջև:
Պաշտոնյաները հայտարարել են, որ այս գնահատականները ներառում են Վենեսուելայի և Կուբայի անվտանգության ուժերը, ինչպես նաև մարտական գործողությունների գոտում հայտնված քաղաքացիական անձանց: Այս թվերը մոտավորապես համապատասխանում են այն տվյալներին, որոնցով վերջին օրերին կիսվել են Վենեսուելայի պաշտոնական ներկայացուցիչները:
Գործողության ընթացքում վիրավորվել են մոտ կես տասնյակ ամերիկացի զինծառայողներ, որոնցից ոմանք հրազենային վնասվածքներ են ստացել Մադուրոյի նստավայրի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Ըստ երկու այլ պաշտոնյաների՝ նրանցից մի քանիսը տեղափոխվել են Տեխասի Բրուկ բանակային բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել են վիրահատության: Երեքշաբթի օրը Պենտագոնը հայտարարության մեջ նշել է, որ երկու ամերիկացի զինծառայող դեռևս ապաքինվում են գործողության ընթացքում ստացած վիրավորումներից: Եվս հինգ վիրավոր վերադարձել է ծառայության:
Ռեյդը գլխավորել են բանակի «Դելտա» էլիտար ստորաբաժանման զինծառայողները, որոնց միացել էին 75-րդ ռեյնջերների գնդի հատուկ նշանակության զինվորները և 160-րդ հատուկ նշանակության ավիացիոն գունդը, որը կատարում է ամենավտանգավոր ռազմական առաջադրանքներից մի քանիսը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի