ԱՄՆ նախագահը շատ լավ հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի նախագահի հետ. Սպիտակ տուն
Կարծում եմ՝ նախագահը շատ բաց, ազնիվ և լավ հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի նախագահ Պուտինի, թե՛ Չինաստանի նախագահ Սիի հետ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք ռուսական լցանավի կալանավորման ֆոնին մտահոգություններ կան Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով։
«Ինչպես գիտեք, նա բազմիցս խոսել է նրանց հետ մոտ մեկ տարի առաջ պաշտոնը ստանձնելուց ի վեր, և կարծում եմ, որ այդ անձնական հարաբերությունները կշարունակվեն։ Սակայն ինչ վերաբերում է նախագահին և Միացյալ Նահանգներին, նա կհետևի այնպիսի քաղաքականության, որը կբխի Միացյալ Նահանգների շահերից։ Եվ այս նավերի առգրավումների հետ կապված, դա նշանակում է էմբարգո կիրառել բոլոր «ստվերային նավատորմի» նավերի նկատմամբ, որոնք անօրինական կերպով նավթ են տեղափոխում և թույլ են տալիս միայն օրինական առևտուր», - նշել է Լևիթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան զորքերը կալանավորել են նավթ տեղափոխող ռուսական «Մարիներ» լցանավը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար