Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար տեսնել որպես մրցակից Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում
«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար տեսնել որպես մրցակից Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում։
Կատալոնացիները կիսաեզրափակչում վստահ հաղթանակ տարան Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով հինգ անպատասխան գնդակ։ Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիպման հերոսներից էր՝ իր ակտիվում գրանցելով դուբլ։
««Ռեա՞լ», թե՞ «Ատլետիկո»։ Ինձ համար միևնույն է, թե նրանցից որը կհաղթի։ Դա նշանակություն չունի։ Մենք պատրաստ ենք ցանկացած մրցակցի և կենտրոնացած ենք միայն մեր խաղի վրա»,-բրազիլացու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա հունվարի 11-ին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցաշարում հաղթեց «Բարսելոնան», որը եզրափակիչում 5-2 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի