Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը ոչ մի օր չի կորցնում

Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավանքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի օր չի կորցնում։ Սուրբ Ծննդյան տոնը փչացնելուց հետո Փաշինյանը երեկ էլ հայտարարել է, թե տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը։ Թե ովքեր են խորհրդի կազմում, հայտնի չէ, ըստ ամենայնի, տիրադավ 10 եպիսկոպոսները, ինքը՝ Փաշինյանը, թեև նա հայտարարել էր, որ այլ անձինք ևս կարող են ներգրավել այդ խորհրդի կազմում։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, թե քննարկվել են եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը, առաջիկա աշխատանքների շրջանակը, նաև քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացման ուղղված գործողությունները, կայացել են անհրաժեշտ որոշումներ։

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու վերնախավն ու Ամենայն հայոց կաթողիկոսը ձեռքերը ծալած չեն նստել։ Արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի խոսքով, եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրավիրել։ «Շուտով դուք դրա մասին ևս կիմանաք։ Երբեք չթվա, թե այդ նիստը սարերի հետևում է։ Չէ՛, շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, նրանք կսթափվեն, կհասկանան, նաև համարժեք կգնահատեն ճնշումները և կլինեն եկեղեցու մեջ»,– ասել է Դանիելյանը։ Նա հստակ ժամկետ չի նշել` հավելելով, որ ժողովը չի ձգձգվի, քանի որ կան շատ կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն այդ մակարդակով։
Մեկ անգամ արդեն ժողովը հետաձգվել էր, և ինչը թույլ էր տվել Փաշինյանին և նրա միացած եպիսկոպոսներին կեղծ հայտարարություններ անել, փորձելով առաջ մղել իրենց օրակարգերը։ Որքան Հայ առաքելական եկեղեցին ուշացնի այդ ժողովի գումարումը, ինչպես նաև տիրադավ եպիսկոպոսներին ու այլ հոգևորականների կարգալույծ անելու գործընթացը, այնքան ավելի գործող իշխանությունների դիրքերը ամրապնդվելու են, ուստի հարկավոր է օր առաջ իրականացնել բոլոր այդ գործողությունները՝ Փաշինյանին և նրա կողմնակիցներին զրկելով մանևրելու հնարավորությունից։

Մանե Սարգսյան