Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հրահանգ է իջեցնում խանութ փակելու, որի իրավական որևէ իրավունքը ինքը չի կարող ունենալ․ Նաիրի ՍարգսյանՓոքրիկ խմբակի կենսագրության փոքրիկ, հոգատարությամբ թաքցված, բայց կարևոր դրվագների մասին. «Մեր Ձևով» շարժումԶՊՄԿ–ի շնորհիվ էականորեն բարելավվել են Քաջարանի բժշկական կենտրոնի կարողությունները 10.000 դրամը «փուչիկ» է, թոշակառուի վիճակը դրանից չի բարելավվի․ Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս կարող է վարչապետը իրեն վերագրել կաթողիկոսի լիազորությունները. Մարուքյան Փաշինյանը ձայնագրության է գնացել Հանրային ռադիո Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոն կտա՞ն Փաշինյանի հերթական քարոզչական արշավը ձախողվեց՝ դեռ չսկսված Եկեղեցու դեմ արշավը կարող է համաձայնեցված լինել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ․ Մենուա ՍողոմոնյանՈ՞նց ենք բենզին գնելու մի երկրից, որը մի քանի տարի առաջ ոչնչացրել է մի ամբողջ հայկական սերունդ, ցմահ ազատազրկում է պահանջում մեր ռազմագերիների համար. ՀՃՇ անդամ Ցանկացած հայ պետք է գիտակցի, որ Հայաստանը իրենից, իր ընտանիքից է սկսվում. Գոռ ՎերմիշյանՈւսուցիչների կամավոր ատեստավորումը փաստացի ձախողվել է․ Ատոմ ՄխիթարյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները կարող են արտադրել 30%-ով ավելի շատ էներգիա. Ի՞նչ է անհրաժեշտ Փաշինյանի մասով ամեն ինչ ասված է, ընդդիմության հերթն է. Էդմոն ՄարուքյանԱրցախը հանձնողները չեն պատժվել, դա արվել է ժողովրդի կամքին հակառակ․ Հովհաննես ԻշխանյանԵկեղեցու թիրախավորումը որպես պետական քաղաքականություն Խաղաղության պատրանքը ուժի լեզվի պայմաններում «Կառավարության նիստում արած հայտարարությունը հերթական սուտն է, այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ». Հրայր Կամենդատյան Հանրության կարծիքը կարևոր դեր ունի իմ գործունեության մեջ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Կգողանա՞ Պուտինը Զելեսնկուն․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Կգողանա՞ Պուտինը Զելեսնկուն։
 
Թրամփի կողմից Մադուրոյին առևանգելուց հետո շատ էր խոսվում այն մասին, թե ինչու Ռուսաստանը չի գողանում Զելեսնկուն, կարո՞ղ է գողանալ, թե ոչ։
 
Ասեմ միանգամից, որ ռուսները չեն գողանալու Զելեսնկուն և առհասարակ որևէ այլ պետության ղեկավարի, քանզի Ռուսաստանը համարում է, որ չի կարելի միջամտել այլ պետությունների ներքին գործերին, չի կարելի գողանալ այլ պետությունների ղեկավարներին և հարգում է յուրաքանչյուր պետության սուվերենիտետը։
 
 Մեծ հաշվով Միացյալ Նահանգների հետ գեոպոլիտիկ պայքարի ամենաառանցքային հարցերից մեկը հենց կայանում է նրանում, որ Ռուսաստանը պահանջ է ձևակերպել, որ Միացյալ Նահանգները ևս չպետք է միջամտեն այլ երկրների ներքին գործերին։ Բնականաբար Միացյալ Նահանգները այսօր չեն ընդունում այդ պահանջը և շարունակում են ամենատարբեր մեթոդներով միջամտել այլ պետությունների ներքին գործերին, բայց միևնույն է, այս պատերազմի ավարտին, երբ արդեն նոր աշխարհակարգ կձևավորվի, նոր Յալթա-Պոդստամ կձևավորվի, հաշվի են առնելու Ռուսաստանի պահանջները, և փաստացի այսօր Ռուսաստանը պայքարում է աշխարհում բոլոր պետությունների սուվերենիտետի հարգման և ներքին գործերին չմիջամտելու պահանջի համար։ Բայց այստեղ կա նաև արժեհամակարգային խնդիր․ Ռուսաստանը արժեհամակարգային տեսանկյունից ճիշտ չի համարում այլ պետությունների ներքին գործերին խառնվելու մեթոդը, քանզի համարում է, որ այդ ճանապարհով աշխարհը գնում է դեպի քաոսի, և աշխարհում ձևավորվում է նոր գաղութատիրական համակարգ։ Բայց այստեղ կա նաև քաղաքացիական և գեոպոլիտիկ խնդիր․ եթե դու նույնիսկ գողանում ես այլ պետության ղեկավարին, օրինակ Մադուրոյին, դրանով, մեծ հաշվով, քո գեոպոլիտիկ և քաղաքական խնդիրներ չես լուծում, դրա փոխարեն նոր իշխանություն է ձևավորվում, որը դարձյալ չի ենթարկվում Միացյալ Նահանգներին, և հիմա Միացյալ Նահանգները խոսում են այն մասին, որ Մադուրոյին փոխարինած Վենեսուելայի նոր նախագահի պաշտոնակատարին ավելի դաժան ձևով կարող են պատժել իրենց չենթարկվելու համար։ Այսինքն առաջին հայացքից թվում է, թե դու իրականացնում ես այնպիսի օպերացիա, որը տևում է շատ կարճ և շատ էժան է նստում քո պետության վրա, բայց խորքային առումով դու քո առջև դրած քաղաքական խնդիրներ չես լուծում, իսկ Ռուսաստանը, հարգելով Ուկրաինայի սուվերենիտետը, նրա հետ պատերազմելով լուծում է իր գեոպոլիտիկ և քաղաքական խնդիրները․ նախ ազատագրում է իր տարածքները, որոնք ակնհայտորեն պատմական ռուսական տարածքներ են, երկրորդ նա ստիպում է Ուկրաինային, որպեսզի նա վերանայի իր գեոպոլիտիկ քաղաքականությունը, իսկ չվերանայելու դեպքում Ուկրաինան, որպես պետություն, առհասարակ կարող է այլևս չլինել, քանզի Ուկրաինան 91 թվականին անկախանալիս նետրալիտետ է ստորագրել Ռուսաստանի հետ, և հիմա Ռուսաստանը ստիպում է, որպեսզի Ուկրաինան իր ստորագրությունը հարգի և պահպանի նետրալիտետը։
 
Գլոբալ առումով առաջին հայացքից թվում է, թե կարճ և դաժան օպերացիաները բերում են լուրջ հաջողությունների, բայց կյանքը ցույց է տալիս, որ այս պարագայում ևս Ռուսաստանի ձեռագիրը, Ռուսաստանի գեոպոլիտիկ և քաղաքական ընկալումները ավելի արդար են և հասկանալի, մյուս կողմից ունենում են կոնկրետ արդյունքներ հեռանկարային առումով, որովհետև իրենց առջև դրված խնդիրը լուծում են։
 
 Այս նույն տրամաբանության մեջ, եթե մենք դիտարկենք իբրև թե Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի լուծումը, մենք կտեսնենք, որ այս խնդիրը ևս չի լուծել․ ուղղակի Թրամփը շանտաժ անելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, ինչպես նաև օգտվելով Հայաստանի դեպի Արևմուտք գնալու ցանկություններից, ուղղակի ստիպել է կեղծ խաղաղության օրակարգ չլուծելով իրականում առկա պրոբլեմը, որը կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իսկ Ալիևը, օգտվելով ստեղծված իրավիճակից, ձևակերպել է կոնֆլիկտի իր պատկերացումը, և կոնֆլիկտի ադրբեջանական պատկերացումը խոսում էր այն մասին, որ Հայաստանը այսօր փաստացի գտնվում էր «Արևմտյան Ադրբեջանի» պատմական հողերի վրա։ Սա, իհարկե, կեղծ և լկտի սուտ էր, բայց այնուամենայնիվ Ադրբեջանը այլևս ձևակերպել է, թե ինչում է կայանում իր և Հայաստանի միջև կոնֆլիկտը, և այն պահին, երբ կոնֆլիկտը հասունանա և սկսի իրական հողի վրա դիտարկվել, Ադրբեջանը բնականաբար առաջ է քաշելու ոչ թե Արցախի հարցը, որը Թրամփի թեթև ձեռքով վերջնականապես փակվեց և դուրս հանվեց միջազգային արենայից, այլ արդեն խոսվելու է Հայաստանի՝ որպես Ադրբեջանի «պատմական տարածքների» վրա պետության, կոնֆլիկտի մասին, ինչը, բնականաբար, կեղծ է, բայց շատ վտանգավոր և շատ մեծ արյունալի պատերազմի կարող է բերել մեր տարածաշրջանում։